Կապանի Արամ Մանուկյան փողոցի մայթեզրը շարունակվում է բարեկարգվել

Spread the love
Կապանի Արամ Մանուկյան փողոցի մայթեզրը շարունակվում է բարեկարգվել

Կապանի Արամ Մանուկյան փողոցի՝ Ողջի գետի երկայնքով ձգվող մայթեզրը շարունակվում է բարեկարգվել: Հիմա էլ շինարարները գործի են անցել «Շարմ» հանրախանութից դեպի Հունան Ավետիսյան փողոց տանող հատվածում: Մինչև դեկտեմբեր 140 գծամետր երկարությամբ մայթեզրը պետք է նորոգվի:

Իրականացվող ծրագիրը քաղաքապետարանի քառամյա զարգացման փաթեթի մի մասն է. բնապահպանական միջոցառումների շարքից: Մարզկենտրոնի վարչական տարածքում բարեկարգման աշխատանքները, որ մեկնարկել էին դեռևս անցած տարի հատված առ հատված իրականություն են դառնում: Արդեն իսկ նորոգված գեղեցիկ ու լուսավոր ,մայթը շատերի համար զբոսանքի լավագույն վայրերից մեկն է դարձել: 13 միլիոն 350 հազար դրամ էր ծախսվել:

Կապանի Արամ Մանուկյան փողոցի մայթեզրը շարունակվում է բարեկարգվել

Տարիներ շարունակ կապանցիները քարուքանդ մայթերով էին քայլում, քաղաքի ամենաբանուկ հատվածը նորոգումից հետո նոր տեսք կստանա: Իսկ ժամանակին դեռևս 1955-1960- ական թվականներին տնկված դեկորատիվ ծառերը, որոնք էլ մայթերի անմխիթար վիճակի հիմնական պատճառներից մեկն են դարձել, կփոխարինվեն: Շինարարների առաջին գործը ծերացած,հաստաբուն ծառերը արմատախիլ անելն է եղել: Մայթերի խարխուլ սալիկներից էլ պարզ երևում է, որ ծառերի արմատները այնքան են մեծացել ու դեպի վեր աճել ,որ անհարմար դժվարանցանելի իրավիճակ են ստեղծել :

Քաղաքապետարանը մտադիր է պետական բյուջեից զատ նաև տեղական և դոնոր կազմակերպություններին ներգրավել ծրագրում։ Մյուս թաղասերում նույնպես անհրաժեշտություն է զգացվում մայթերը բարվոք վիճակի բերելու:Իսկ աշխատանքները իրականացնում է Էդ-Սյուն ՍՊԸ-ն:
Իրականացվող ծրագիրը նաև հանրային քննարկման է դրվել և արժանացել հավանության: Այն կանաչ տարածքների վերականգնման, հետիոտների համար անվտագ տեղաշարժի երաշխիք:
ՆՄ