Երիտասարդները բանավիճում եմ . թեման ծխախոտն ու նրա թողած հետևանքները

Spread the love
Երիտասարդները բանավիճում եմ . թեման ծխախոտն ու նրա թողած հետևանքները

Մարզկենտրոնի տարբեր ուսումնական հաստատությունների մի խումբ երիտասարդներ համախմբվել էին մեկ հարկի տակ բանավեճ-քննարկում անցկացնելու: Նման ձևաչափի ընտրությունը պատահական չէր, երիտասարդները, դեմ և կողմ թիմերի էին բաժանվել ու փորձում էին իրենց դիրքորոշումը հայտնել ծխախոտի օգտագործման, երկրոդային ծխի վնասակար ազդեցությունների, հասարակական վայրերում ծխելու մասին:
Պատանիներին ու աղջիկներին մեկ հարթակ էր բերել « Առողջ կենսակերպը՝ առողջ եիրտասարդության գրավական» խորագիրը կրող ծրագիրը, որն իրականացնում է «Երիտասարդական գիտամշակութային հասարակական կազմակերպությունը: Դրամաշնորհը Հայաստանի երիտասարական հիմնադրամի հայտարարած մրցույթում է կազմակերպությունը շահել ու արդեն ապրիլ ամսից սկսած մի շարք միջոցառումներ են կազմակերպվել՝ բանավեճն էլ ծրագիր բաղկացուցիչ մասն էր:
Բանավեճի մասնակից թիմերը թեմայի վերաբերյալ գիտելիքների որոշակի պաշար ունեին, շնորհիվ ուսումնական հաստատություններում անցկացված սեմինարների: Հարցը հնչեցնելուց հետո նրանց տրվել էր 10 րոպե պատրաստվելու համար, իսկ վերջիններիս պատասխանները դատավորներն էին գնահատում:
Բանավեճ -քննարկման մասնակիցների 90 տոկոսը աղջիկներ էին: Ծխախոտի վնասակարության վերաբերյալ ինչպես երևում է նրանք ավելի շատ բան գիտեն ու ավելի մտահոգ են խնդրով: Ծրագրի պատասխանատուները ներկայացնելով իրենց ամիսների աշխատանքը նշում են՝ լրացվել են հարցաթերթիկներ, պատրաստվել են տեղեկատվական բուկլետներ, սոցիալական գովազդ ու պաստառներ:
Երիտասարդները ունենան իրավական և առողջապահական գիտելիքներ,չառաջնորդվեն այն կարծրատիպով, որ ծխելը ինքնադրսևորման ,ինքնարտայահայտման ու ինքնահաստատաման լավագույն տարբերակն է. սա է ծրագիր նպատակը:
ՆՄ