Հեղեղված Մեղրի.մարզպետ Վահե Հակոբյանը բնակիչների կողքին է

Spread the love

Հեղեղված Մեղրի.մարզպետ Վահե Հակոբյանը բնակիչների կողքին է«Թոռս կանչեց, ասումա պապի մեքենաները մնացելա քարի տակ, մինչև դուրս գամ տեսնեմ արդեն բերել փակելա»:35 րոպե տևած հորդառատ անձրևն է նման ավերածությունների պատճառ դարձել: Հայաստանի ամենատաք գոտու բնակիչները այս տարի բնության մատուցած անակնկալներից չեն հասցնում աչք բացել: Թաց, հողախառն անձրևի ճիրաներում այս անգամ հայտնվել են ավտոմեքենաներ, տներ, հենապատեր: Խորհրդային վազ 21-06-ը Հարություն Միրզոյանը աչքի լույսի պես էր պահպանում: Րոպեների ընթացքում բակում կայանած մեքենան կարելի է ասել անհետացել է ցեղի ու ավազի մեջ :
Ջուրը ողողել էր նաև Հարություն Միրզոյանի բնակարանը: Ու մինչ տանը փորձում էին ջրի դեմն առնել,դրսում՝ պակաս աղետալի իրավիճակ չի ստեղծվել: Դժվարանում է հիշել, թե մեկ էլ նման դեպք երբ է եղել:
Հեղեղումների կիզակետում հիմնականում Փարամազի փողոցն էր հայտնվել: Սաթենիկ Թևատրոսյաննը մեկ օր անց էլ դեռ շվարած վիճակում է: Դրվագ առ դրվագ փորձում է վերարտադրել կատարվածը` տանն էր, անձրևը սկսվեց ու տունը ամբողջովին ջրով լցվեց:

Հեղեղված Մեղրի.մարզպետ Վահե Հակոբյանը բնակիչների կողքին է

Ապրիլից, կարծես, բնությունը երես է թեքել մեղրեցիներից: Ցրտահարություն, կարկուտ՝ բնական աղետի բոլոր տեսակները այս տարի թակեցին մեղրեցու դուռը: Իրավիճակը օրհասական է ու Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը աշխատանքային երեքշաբթին Մեղրիում անցկացրեց: Մարզի ղեկավարը անձամբ է շրջել տարերքից տուժած վայրերում:
Ջրի ուժգնությունը այնքան մեծ է եղել է, որ նույնիսկ իր հետ հսկայական քարեր է բերել լցրել ճանապարհներն ու փողոցները: «Աղետը համախմբել էր մեղրեցիներին\’\’,-ասում է համայնքի ղեկավարն ու ավելացնում մեծ ու փոքր մեկ մարդու նման աշխատել են ինչ հնարավոր էր արել են:
Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը հունիսի 17-ին տեղում արձանագրեց կատարվածի հետևանքները: Իրավիճակին ծանոթանալուց հետո էլ` մարզպետ Վահե Հակոբյանը հետևանքները վերացնելու համար հանձնարարականներ տվեց ու խոստացավ աջակցել :
ՆՄ