6 ամսում 4 մեռելածին

Spread the love

6 ամսում 4  մեռելածին

Կապանի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում այս տարվա հունվարից մինչև հունիսի 18-ը 4 մեռելածին դեպք է եղել: Բնականաբար շատերին է հետաքրքրում ,թե որոնք են պատճառները :
Բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանը ոչ միայն հաստատեց այս տվյալները, այլև ներկայացրեց ամբողջական պատկերը:» 4 Մեռելածիններից մեկի պատասխաններն են եկել: Պատճառը օրգանների մասնատումն էր, այսինքն՝ փոքրիկի օրգանները քայքայվել էին: 3 մայրերի ժամանակը դեռ չէր լրացել, 38-39 շաբաթական հղիներն էին, որ եկան հիվանդանոց պտուղը արդեն մահացել էր: Պատճառները պարզ կդառնան որոշ ժամանակ անցա: Էդքան հո հեշտ չեն գալիս»,- ասում է նա:

Ինչ պատճառներով են թվով չորս մայրերը մահացած պտուղ լույս աշխարհ բերել: Սամվել Միկոյանը ոչ հերթապահող բժիշկներին է մեղադարում, ոչ էլ դեպքերը կապում պատահականության հետ: Ասում է մայրերն են անգրագետ, ժամանակին մասնագետի չեն դիմում: Իսկ ավելի ճիշտ փորձաքննության արդյունքները կբացահայտեն բուն պատճառները:» Գալիս են, թե 12 օրա խաղը չեմ զգում: Չի զգացել ու ուշադրություն էլ չի դարձրել: Դա պայմանավորվածա նրանով,որ հիմիկվա մայրերը անգրագտ ու տեղեկացված չեն»,- ասում է բաժանմունքի վարիչը:

Ինչ վերաբերում է վերջին՝ չորրորդ դեպքին՝ բժշկի խոսքով որոշ ժամանակ անց պարզ կդառնա ,թե ինչու չհաջողվեց փրկել արտաքինից առողջ երեխայի կյանքը:

Մեզ հաջողվեց խոսել այս վերջին՝ չորրորդ մահացած պտղի մոր հետ: Նա չցանկացավ տեսախցիկի առջև խոսել կատարվածի մասին, բայց ընգծեց,որ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում իր նկատմամբ շատ ուշադիր են եղել: «Չեմ կարող ասել,որ անտարբեր էին»,-ասում է : Նա ևս հույսը դրել է փորձաքննության վրա:
Սամվել Միկոյանի ականջին իր աշխատանքից ազատման մասին շրջանառվող լուրերը չեն հասել: Այդ մասին իր կարծիքը այսպիսին է.»Թող հանեն, հանեն պրծնենք ստեղից: Դուք գիտեք ես հաճույքով եմ ստեղ աշխատաում , ընտանիքիցս հեռու, կտրված:Մասնագետ չկար, եկա, ասեցին չմերժեցի»:

Հունվարից մինչ այսօր Կապանի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է 204 ծնունդ, 59-ը կեսարյան հատումով:
Հերմինե Միքայելյան