Կապան, Գորիս քաղաքներում և ԼՂՀ-ում 36 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Spread the love
Կապան, Գորիս քաղաքներում և ԼՂՀ-ում 36 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Կապանցիներից շատերը տեղեկանալով, որ մարզկենտրոնում մի քանի օրով կդադարեցվի գազամատակարարումը սկսեցին նախորոք միջոցներ ձեռնարկել։ Հատկապես վարորդները շտապում էին գազալցակայն՝ մեքենաները վառելիքով ապահովելու համար։ Առավոտյան անգամ հերթեր էին գոյացել, ասում էին գազալցակայանների աշխատակիցները։

Կապան, Գորիս քաղաքներում և ԼՂՀ-ում 36 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Աշախատակիցները նաև նշեցին, որ հարկ եղած դեպում կօգտագործեն պահեստավորած վառելիքը, իսկ վարորդներից շատերը խուսափելով տեսաախցիկի առջև խոսելուց, ասում էին. «Այնքան էլ մտահոգվելու կարիք չկա, պետք լինի մի քանի օր էլ բենզինով կքշենք»։ Տանտիրուհիներն էլ իրենց հերթին ասում են, որ այլընտրանքային տարբերակներով կհոգան կենցաղային հոգսերը։ Անհրաժեշտության դեպքում կդիմենք հեղուկ գազի օգնությանը։
«Հիմա տարբեր միջոցներ կա: Կարելի է էլեկտրականությամբ, որը համարյա բոլորին ունեն, սեփական տներում կան վառարաններ՝ փայտի միջոցով: Ինձ թվում է սարսափելի ոչինչ չկա, որովհետև ժամանակավոր երևույթ է, պետք է պատրաստ լինենք: Պատերազմի տարիներին որ չկար մարդիկ ոնց են կարողացել գոյատևել, նույն ձև էլ հիմա»,- ասում է տիկին Իռան:

Կապան, Գորիս քաղաքներում և ԼՂՀ-ում 36 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Սյունիքի Գազաֆիկացման և Գազամատակարարման մասնաճյուղից տեղեկացանք, որ հունիսի 18-20-ը Կապան, Գորիս քաղաքներում և ԼՂՀ-ում գազամատակարարումը կդադարեցվի պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականցնելու նպատակով։
«Պատճառը 500 մմ դիամետրով ստորգետնյա գծային փականի և 100 մմ տրամագծով փչամաքրման մոմի փոխարինման աշխատանքներն են»,-ասում է Սյունիքի ԳԳՄ տնօրեն Արթուր Խաչատրյանը։

Կապան, Գորիս քաղաքներում և ԼՂՀ-ում 36 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Մասնաճյուղի տնօրենի խոսքով քանի որ աշխատանքները իրականցվում են մայրուղային սնող գազատարի վրա, բաժանորդներին այլընտրանքային ճանապարհով գազ տրամադրել չեն կարող։ Իսկ որպեսզի հնարավորինս քիչ անհարմարություն պատճառեն աշխատանքները կատարվում են ամռանը։

Լիլիթ Գևորգյան