Դիմորդը դուրս է գալիս վանդակների կեսից շատը դատարկ թողնելով

Spread the love

Դիմորդը  դուրս  է  գալիս վանդակների  կեսից  շատը  դատարկ  թողնելով

Քննասենյակից դուրս եկած դիմորդի դեմքի արտահայտությունից խմբերով կանգնած ծնողները առաջին ենթադրություններն են անում ու անմիջապես հարցնում՝ հեշտ էր և քանի հարցին է կարողացել պատասխանել:
Եթե նախկինում մասնավոր պարապմունքներ հաճախողները ինչ- որ չափով ապահովագրված էին կտրվելուց,ապա այժմ սա էլ արդեն դեր չի խախում:
Միևնույն է, դրական շեմը չհաղթահարելու վախը մնում է: Այդ է վկայում տարեցտարի ցածր միավորներ ստացողների թվի աճը: Մաթեմատիկայի մասնական քննասենյակից առաջին դուրս եկող տղան հրաժարվեց որևէ բան մեկնաբանելուց, բայց կողքին կանգնածները, նայելով պատճենահանված հարցաթերթիկին, տեսան ,որ վանդակների կեսից ավելին դատարկ է: Դիմորդների խոսքով հիմնականում դժվարաեցել են երկարաչափության հարցերից:

Բնագիտական առարկաներից, պատմությունից , ֆիզիկայից , հայոց և օտար լեզուներից միասնական քննություն հանձնած դիմորդները եկել էին ընկերներին ոգևորելու: Նրանցից շատերի պնդմամբ նախորդների համեմատությամբ, այս տարվա թեսթերում փոփոխություններ են արվել:
Չնայած սա ոմանց բարձր միավորներ հավաքելուն չխանգարեց: Սովորողը կստանա,-ասում են:

Դիմորդների ցրվածության ու ավերլորդ հուզմունքի պատճառով բացթողումներ շատ են արվում, արդյունքում գնահատականը իջնում է : Հոգնածությունը ևս դեր է խաղում,-ասում են: Մի կողմից 12-ամյա կրթությունը, մյուս կողմից էլ մասնավոր պարապմունքները:

Քննական կենտրոնի ղեկավար Արամ Ծատուրյանի խսքով մաթեմատիկա քննության համար հայտագրված էր 177 դիմորդ, որից 5-ը բացակայել են: Նրա խոսքով տարեցտարի այս առարկայից ևս դիմորդների թիվը պակասում է:
Հերմինե Միքայելյան