՞Չարաբաստիկ սնիկերսի պատմության ծայրը չի երևում՞

Spread the love

՞Չարաբաստիկ  սնիկերսի  պատմության ծայրը  չի  երևում՞

Մեղրու տարածաշրջանում տեղակայված Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանի ինքնասպանության հասցնելու գործով մեկ տարի և ութ ամիս տևած դատավարության վրա կարծես թե լույս չի սփռվում: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում տեղի ունեցած նախորդ նիստում երկու կողմերի դատապաշտպանն ու իրավահաջորդը հանդես էին եկել նոր միջնորդություններով:

Գործի ընթացքը կփոխվեր ,եթե դատաբժշկական և դատաքիմիական կրկնակի փորձաքննություն նշանակվելու մասին միջնորդությունը բավարարվեր,սակայն այն մերժվեց: Դատապաշտպան Անի Թորոսյանը վերջին նիստում ընդգծեց,որ քննիչը դատաքննական ցուցմունքների նկատմամբ լուրջ մոտեցում չի ցուցաբերում: Այն հանգամանքը, որ մահացած Սարգիս Սահակյանը կրակվել է պառկած դիրքում, քննիչը ևս նպատակահարմար չի գտել քննելու,-ասում է դատապաշտպանը:

Մեղադրող կողմը քրեական դատավարության 90-րդ հոդվածով անվստահություն հայտնեց դատավոր Նապոլեոն Օհանյանին գործի քննության և ապացույցների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ցուցաբերելու համար: Մինչդեռ դատարանը սա որպես ենթադրություն որակեց: Մեղադրվող կողմը վստահ է,որ դատարանի վրա ճնշումներ են գործադրում:

՞Չարաբաստիկ  սնիկերսի  պատմության ծայրը  չի  երևում՞

՞Լիքը բաներ կա,որ դատարանը ուշադրություն չի դարձնում,ասում եք նպատակահարմար չենք գտել,բա էդ ժամանակը երբա գալու: Լուսանկարներ կան,որ մեզ հետ ընդհանրապես կապ չունեն:Տարի ութ ամիսա նստած եմ ու անընդհատ ասում եք՝ ուշադրություն կդարձնենք, երբ ժամանակը գա՞,- դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանին է ասում մեղադրյալ Արտաշես Խաչատրյանը:
՞Խի չեք աֆիցերներին քննում, խի եք միջնորդությունները մերժում:Էն միջնորդություւնները,որ կարող են մեզ օգնել: Ակնհայտ երեևումա,որ դատարանի վրա ճնշումներ են գրոծադրվում, կարողա դատախազության կողմից, կարողա մեկ ուրիշի՞,- դատարանում ասում է մեղադրյալ Արթուր Միսակյանը:

Դատապաշտպան Անի Թորոսյանի խոսքով բացառվում է ինքնասպանության վարկածը: ՞Ինչքան մոտենում ենք ավարտին ,այնքան պարզ է դառնում:Ամողջ այդ պատմությունը,որ իբր ինքնասպանությունը տեղի է ունեցել չարաբաստիկ սնիկերսի պատճառով, ոչ մի վկա դատարանում չպնդեց: Այդ պատմությունը հորինվել է քնչական մարմինների կողմից՞,- ասում է: Դատապաշտպան Անի Թորոսյանի միջնորդությունը ինքնաձիգը որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ խորհրդակցական սենյակից հետո ևս լուծում չտրվեց: Վկաներ Գոռ Մարգարյանի, Անդրանիկ Թադևոսյանի, Թովմաս Մնացականյանի և Սաշա Ղազարայանի հարցաքննության միջնորդությանը ևս մերժվեց: Վկաների պնդմամբ դեպքից անմիջապես հետո իրենց տասնհինգ օր պահել են մեկուսարանում:Կապանի ռազմական ոստիկանության բաժնից մեկուսարանի հաշվառման մատյանը ստանալու միջնորդությունը ևս չբավարարվեց: Մեղադրյալներին միայն լրացուցիչ ցուցմունք տալու հնարավորություն տրվեց :
Դատարանը հաջորդ նիստը նշանակեց հունիսի 25:
Hermine Miqayelyan