Կես ժամանոց անձրևի ուժը

Spread the love

Կես ժամանոց  անձրևի  ուժը

Հունիսի 16 ժամը 17-30-ի սահմաններում Մեղրու տարածաշրաջնում տեղացած հորդառատ անձրևը ավերածությունների պատճառ է դարձել: Մոտ կես ժամ տևած տեղումները այգիներն են քշել, փողոցները լցրել տիղմով ու ցեղաջրերով, բակերում կայանված ավտոմեքենաները ծածկել ցեղաջրով: Ջուրն անգամ բազմաբնակարան շենքերի առաջին հարկերն է հեղեղել:

Կես ժամանոց  անձրևի  ուժը
Կես ժամանոց  անձրևի  ուժը
Կես ժամանոց  անձրևի  ուժը
Կես ժամանոց  անձրևի  ուժը

Միջպետական ճանապարհի և քաղաքի փողոցների ասֆալտը անձրևը քայքայել ու Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կմ-ում քարաթափման պատճառ է դարձել: Ճանապարհի 20մ-ը փակվել է մինչև երթևեկելի գոտու հատվածը: Մեղրու ճանշինի աշխատակիցները իրականացրել են մաքրման աշխատանքներ, որի շնորհիվ կարճ ժամանկ անց երթուղին երկկողմանի բացվել է:

Ստեղծվել է աշխատանքային խումբ, վնասի չափը ճշտելու համար : Մեղրի է այցելել նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:Մանրամասները լուրերի վաղվա հաղորդաժամին:
Հերմինե Միքայելյան