\’\’Նոր անունների» կապանցի բացահայտումը.Լիա Գրիգորյան

Spread the love
''Նոր անունների" կապանցի բացահայտումը.Լիա Գրիգորյան

Դասական երաժշտությունը առանց ֆլեյտայի հնչյունների հնարավոր չէ պատկերացնել: Շատ հստակ, պարզ և ցայտուն հնչողությամբ այս գործիքը Լիա Գրիգորյանի 7 տարվա լավագույն ընկերն է: Նրանք ամենուր միասին են:Պատանի երաժիշտի անբաժան ընկերությունը հավատարիմ գործիքի հետ տվել է իր առաջին պտուղները: Աշխարհի տաղանդավոր պատանի երաժիշտները բացահայտվում են Հայաստանում «Նոր անուններ» միջազգային փառատոնի շնորհիվ :Այս տարվա բացահայտումներից է նաև մեր համաքաղաքացի Լիա Գրիգորյանը:
Հունիսի 1 –ից 4-ը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած փառատոնին Լիա Գրիգորյանը լավագույնս հանդես գալով արժանացել է դիպլոմի և մի շարք այլ խրախուսական նվերների: Կապանի արվեստի պետական քոլեջի առաջին կուրիս ուսանողուհու համար ,սա մեծ նվաճում է: Փայլուն ապագայի համար լավ սկիզբ է: Սկսնակ ֆլեյտահարը իր առաջին քայլերն է հիշում`անվստահ ու փոքր-ինչ վախվորած:
«Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների 4-րդ միջազգային փառատոնը այս տարի Հայաստան էր բերել աշխարհի 9 երկրների շուրջ 40 կատարողների :Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը: Քոլեջի տնօրեն Լիաննա Հակոբյանը ցանկացած ուսանողի հաջողությամբ խանդավառվում է: Առաջին հերթին սա Լիայի, հետո էլ կրթօջախի նվաճումն է ասում է:
Փառատոնից Լիան վերադարձել է վառ տպավորություններով :Ավելի է ոգևորվել ու մտադիր է նոր բարձունքներ նվաճել: Անելիքները դեռ շատ ունի ,- ուսուցչին բնորոշ խստությամբ ասում է Արթուր Մովսիսյանը :
Ֆլեյտան աշխարհի ամենահին գործիքներից մեկն է և այն միշտ ունեցել է լայն կիրառում:
ՆՄ