Գետնին տապալված հսկա ծառը վնասել է գազատար խողովակը և հեռախոսալարը

Spread the love

[center]Գետնին տապալված հսկա ծառը վնասել է գազատար խողովակը և հեռախոսալարը

Այն, որ վերջին ժամանակներս եղանակային կտրուկ փոփոխությունները հաճախակի են դարձել, մարդկանց համար արդեն սովորական է։ Բայց հունիսի 16-ին Կապանում տեղացած հորդառատ անձրևը կարծես չափն անցավ։ Ինչպես տեղեկացանք Կոմունալ ծառայությունից քաղաքի մի շարք հատվածներում ծառի ճյուղեր են ջարդվել, իսկ Հունան Ավետիսյան և Գործարանային փողոցներում գետնին են տապալվել հսկա ծառեր։ Ծառայության աշխատակիցները առավոտվանից սկսել են մաքրման աշխատանքները։
Գետնին տապալված հսկա ծառը վնասել է գազատար խողովակը և հեռախոսալարը

Գործարանային 15/2 հասցեում գտնվող բնակելի առանձնատան սեփականատերը մտահոգված է, ջարդված ծառը վնասել է տան գազատար խողովակը և հեռախոսալարը։
Գետնին տապալված հսկա ծառը վնասել է գազատար խողովակը և հեռախոսալարը

Բնակչին առավել հուզում էր, այն, որ ծառի հասցրած վնասը իր միջոցներով պետք է վերականգնվի։
Գետնին տապալված հսկա ծառը վնասել է գազատար խողովակը և հեռախոսալարը

Իսկ թե ինչու պետք է բաժանորդը վճարի հասցված վնասի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի Գազաֆիկացման և Գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Արթուր Խաչատրյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ ստեղծվածը ֆորս-մաժորային իրավիճակ չէ և խողովակներն էլ հանդիսանում են բաժանորդի սեփականությունը, վերջինս պետք է դիմում ներկայացնի։ Կկազմվի նախահաշիվ։ Գումարը վճարելուց հետո ծառայության աշխատակիցները կվերացնեն վթարի հետևանքները։

Գետնին տապալված հսկա ծառը վնասել է գազատար խողովակը և հեռախոսալարը
Գետնին տապալված հսկա ծառը վնասել է գազատար խողովակը և հեռախոսալարը

Լիլիթ Գևորգյան