Երկարամյա ծառը քամուն չդիմացավ

Spread the love
Երկարամյա ծառը քամուն չդիմացավ

Ժամեր առաջ Կապանի Հունան Ավետիսյան փողոցում ուժեղ քամուց և հորդառատ անձրևից ծառ է ջարդվել։ Երկարամյա ծառի անկումը բարեբախտաբար ոչ մի վնաս չի հասցրել ոչ անցորդներին և ոչ հարակից էլեկտրասյուներին,- հայտնել է Կապանի կոմունալ ծառայության պետ Գարիկ Յավրումյանը։ Այս հատվածում մշտապես տաքսիներ են կայանում, բարեբախտաբար, դեպքի ժամանակ մեքենաներ ևս այստեղ չեն եղել։ Անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով կոմունալ ծառայության աշխատակիցները վաղն առավոտից կսկսեն մաքրել հատվածն ու կտեղափոխեն ջարդված ծառը։

Լուսանկարը ՝ Նվեր Զելյայի