2014թ. ամառային զորակոչը Կապանում մեկնարկեց Գ. Նժդեհի հուշահամալիրից

Spread the love
2014թ. ամառային զորակոչը Կապանում մեկնարկեց Գ. Նժդեհի հուշահամալիրից

Կապանում արդեն ավանդույթ է դարձել առաջին զորակոչը սկսել Գարեգին Նժդեհի հուշահամալիրից։ Հոգու պարտք է համարվում նախքան պատանիներին բանակ ճանապարհելը բերել այստեղ և ստանալ Խուստուփի պահապան ուժն ու զգալ նժդեհյան գաղափարների ոգին։ «Գալու են ժամանակներ, որ իմ ոգին վերադառնալու և ղեկավարելու է հայոց բանակը»,- Կապանի զինկոմը մեջբերեց Նժդեհի այս խոսքերը և կոչ արեց բարձր պահել սյունեցու անունը։
2014թ. ամառային զորակոչը Կապանում մեկնարկեց Գ. Նժդեհի հուշահամալիրից
2014թ. ամառային զորակոչը Կապանում մեկնարկեց Գ. Նժդեհի հուշահամալիրից

Զինակոչիկներին բարի ծառայություն մաղթելու էին եկել նաև հայրենական մեծ պատերազմի վետերանները, մարզային ու քաղաքային կառույցների ներկայացուցիչները։ Նրանք հայրենիքի պաշտպաններին խորհուրդ տվեցին չընկճվել, իսկ ծնողներին՝ հպարտանալ և որդիներին ճանապարհել չոր աչքերով։

2014թ. ամառային զորակոչը Կապանում մեկնարկեց Գ. Նժդեհի հուշահամալիրից
2014թ. ամառային զորակոչը Կապանում մեկնարկեց Գ. Նժդեհի հուշահամալիրից
2014թ. ամառային զորակոչը Կապանում մեկնարկեց Գ. Նժդեհի հուշահամալիրից

Եթե հրաժեշտից առաջ ծնողների համար դժվար էր զսպել արցունքներն ու գիտակցել, որ իրենց որդիներն 2 տարի հեռու են լինելու և տուն են վերադառնալու արդեն որպես հասուն տղամարդիկ, ապա հարազատները փորձում էին մեղմել հուզմունքը և պարով ու բարձր տրամադրությամբ ճանապարհել երիտասարդներին։
2014թ. ամառային զորակոչը Կապանում մեկնարկեց Գ. Նժդեհի հուշահամալիրից

Լսվեց առաջին սպայական հրամանը և Հայոց բանակ զորակոչվող երիտասարդները ժպիտով ու հայ տղամարդուն բնորոշ հպարտությամբ նստեցին ավտոբուս ու մեկնեց համալրելու զինվոր ընկերների շարքերը։

Լիլիթ Գևորգյան