«Ռոստելեկոմի» անակնկալը կապանցի երեխաներին

Spread the love
«Ռոստելեկոմի» անակնկալը կապանցի երեխաներին

Կապանի մանկական զբոսայգին անցած շաբաթ օրը ամբողջովին մանուկների տրամադրության տակ էր: Փոքրիկները մայրիկների հետ շտապել էին քաղաքի գլխավոր զբոսայգի մասնակիցը լինելու հատուկ իրենց համար կազմակերպված միջոցառումներին, որի նախաձեռնողը «Ռոստելեկոմն» էր քաղաքապետարանի հետ համատեղ: Երգ-երաժշտությունը, երեխաների սիրելի մուլտ հերոսները ուրախ տրամադրությունը ապահովեցին:
Չնայած, սկզբում, փոքրիկներն ու մայրիկները փոքր-ինչ տարակուսած էին, չէին հասկանում ինչ միջոցառում է, նախապես հայտարարված բացօթյա բեմի տարածքում էին համախմբվել ու սպասում՝ ավելի ուշ պարզ դարձավ, որ կարուսելների հարակից հատվածում էլ հենց տեղի կունեն միջոցառումները: Եվ, այսպես մեկնարկը տրված է. փոքրիկների մի մասը նկարչությամբ ,մյուս մասը կավճանկարչությամբ է զբաղվում: Երեխաները իրենց երևակայությանը թև տալով պատկերում են այն ամենը ինչ մտքներովն անցնում էր:

«Ռոստելեկոմի» անակնկալը կապանցի երեխաներին

Հեքիաթային օրը, որ «Ռոստելեկոմը» պարգևեց քաղաքի երեխաներին անակնկալներով լի էր: Զբոսայգու կարուսելները անվճար էր,մրցույթի մասնակից լավագույն երեխաների աշխատանքները արժանացան մրցանակների: Նախաձեռնողները չէին մոռացել հյուրասիրության մասին ու երեխաներին պաղպաղակ բաժանեցին:
«Ռոստելեկոմը» Կապանի քաղաքապետարանի հետ ստորագրված հուշագրի արդյունքում դեռևս 2013 անվճար ինտերնետ կապով ապահովում է քաղաքի մանկական զբոսայգին, համագործակցությունը շարունակական է լինելու ու ընկերությունը նոր նախաձեռնություններով է հանդես գալու վստահեցրին պատասխանատուները:
ՆՄ