Կապանի նոր ոստիկանապետի անունը հայտնի է

Spread the love

Կապանի  նոր  ոստիկանապետի  անունը  հայտնի  է

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս տարվա հունիսի 13-ից Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի ոստիկանապետ է նշանակվել Արա Բեսլանտի Դավթյանը: : Վերջինս փոխարինել է նախկին ոստիականապետ Վարդան Գևորգյանին : Տեղեկացնենք, որ նախկին ոստիականապետի պաշտոնավարման տարին դեռ չէր լրացել: Թե ինչ պաշտոն է նա ստանձնել, առայժմ հայտնի չէ: Հիշեցնենք նաև , որ Արա Դավթյանը ոստիկանապետի պաշտոնում առաջին անգամ չէ: 2011-13թթ-ին նա ևս վարել էր այն:
Հերմինե Միքայելյան