Հրդեհ Հալիձոր Գյուղում
Ապրիլի 25-ին, ժամը 15.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հալիձոր գյուղի 3-րդ փողոցի թիվ 9 տանը:
Հրդեհն ինքնամարվել է: Այրվել է Ա.Գյուրջյանին պատկանող տան հյուրասենյակի գույքը (32 քմ):