Օտար լեզուների միասնական քննությունը ևս հաղթահարված է

Spread the love
Օտար լեզուների միասնական քննությունը ևս հաղթահարված է

Այս տարվա շրջանավարտները արդեն 4 միասնական քննությունն են հանձնում: Հերթը օտար լեզուներինն էր։ Հայտ էին ներկայացրել 125 դիմորդ, որոնցից միայն մեկը չէր ներկայացել։ Անգլերենից ուժերն էին չափում 108, գերմաներենից 14, ֆրանսերենից 2 դիմորդներ։ Քննական կենտրոնի ղեկավարի խոսքով քննությունը սկսել է ժամանակին։ Ընթացակարգային և թեստերի անճշտության հետ կապված որևէ խնդիր չի ծագել։

Օտար լեզուների միասնական քննությունը ևս հաղթահարված է

Դիմորդներից շատերի համար օտար լեզվի քննությունը համեմատաբար հեշտ էր, քննական լարվածությունն էլ որոշ չափով պակաս։ Ի տարբերություն հայոց լեզվի օտար լեզվից ավելի լավ արդյունքների ենք սպասում,-ասում էին դիմորդները։

Օտար լեզուների միասնական քննությունը ևս հաղթահարված է

Արդեն հայտնի են նախորդ քննությունների միավորները։ Հայոց լեզվի և գրականության միասնական քննության արդյունքները ցույց են տալիս, որ այս առարկայից տարեցտարի միջին գնահատականը նվազում է։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների համաձայն, եթե 2012-ին այն եղել է 13.9, 2013-ին՝ 13.25, այս տարի միջին գնահատականը նվազել է և կազմում է 13,24 միավոր։ Հանրապետությունում 7328 դիմորդներից անցումային շեմը չի հաղթահարել դիմորդների 9.5 տոկոսը։ Ցավալի է, բայց դիմորդները օտար լեզվից ավելի բարձր միավորներ են ստանում, քան մայրենի լեզվից։

Լիլիթ Գևորգյան