Բարեգործությունից ինձ լավ եմ զգում….

Spread the love
Բարեգործությունից  ինձ  լավ  եմ  զգում....

Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը մշտապես ուշադրության կենտրոնում է : Խնդիրների լուծմանը աջակցում են ոչ միայն մարզային իշխանությունները, այլև տարբեր կառույցներ ու անհատներ: Բարեգործության հեղինակն այս անգամ կապանցի Սերգեյ Ղազարյանն է: Ով հաստատության տնօրինությանը պատրաստակամություն է հայտնել ձեռք մեկնելու դահլիճի կահավորման հարցում:
«Ութսունից ավելի նստարաններ, վարագույներ, լուսային էֆեկտներավ սարքեր,մի խոսքով այն ամենը ինչը անհրաժեշտ էր դահլիճին,տրամադրվեց: Սաները դահլիճում նաև տեսաֆիլմեր են դիտում: Շնորհակալ ենք, ցանկացած բարեգործություն ողջունելի է»,-ասում է տնօրեն Դավիթ Համբարձումյանը:

Բարեգործությունից  ինձ  լավ  եմ  զգում....

Հիշեցնենք ,որ Սերգեյ Ղազարյանի որդին նախորդ տարվա հունիսին զոհվել էր Կապանոմ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում այս տարվա փետրվարին կայացած նիստի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով վճիռ կայացվեց ավտոմեքենայի վարորդին՝ Կապանի զինկոմի որդուն՝ Էմին Գրիգորյանին դատապարտել երկու տարվա ազատազրկման և երկու տարի ժամկետով զրկել ավտոմեքենա վարելու իրավունքից: Դատարանը որոշեց նաև,որ Էմին Գրիգորյանը պետք է տուժող կողմին որպես փոխհատուցում վճարի 1մլն 700 հազ.դրամ: Զոհված Կարեն Ղազարյանի հայրը՝ Սերգեյ Ղազարյանը որոշեց այն ծառայեցնել բարեգործական նպատակով:
«Ինձ էդ գումարը ընդհանրապես պետք չէ: Այն ամբողջությամբ ծախսվելու է բարեգործական նպատակներով:Որոշել եմ անապահով ու հատուկ կարիքավոր երեխաներին օգնել: Ասեցի, իրենք էլ ներկայացրին անհրաժեշտ գույքի ցուցակը: Հիմա ես ինձ շատ լավ եմ զգում, երեխուս չապրած տարիները աշխարհի բոլոր երեխաներին թող լինի: Ոչ մեկին,անգամ թշնամուս սենց բան չէի ցանկանա: Շատ վատ ցավա»,- ասում է Սերգեյ Ղազարյանը:

Բարեգործությունից  ինձ  լավ  եմ  զգում....

Խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությանը դահլիճին անհրաժեշտ գույք,իսկ համար 3 հատուկ կրթահամալիրին այգում նստելու և կանաչով հիանալու յոթ նստարան տրամադրվեց :» Ասեց ինչի կարիք ունեք,ես էլ ասեցի նստարանի:Ոչ մի անգամ ձեռքներս չի հասնում դրանք ձեռք բերել: Մեր կրթօջախի կողքին մշտապես այսպիսի մարդիկ են կանգնած: Բարեգործությունների շնորհիվ է, որ կարողանում ենք գոյատևել»,-ասում է Ռիտա Դավթյանը :
Բայց սա դեռ ամենը չէ, Սերգեյ Ղազարյանը մտադիր է նմանատիպ աջակցություն ցույց տալ նաև Գավառի մանկատանը:
Հերմինե Միքայելյան