ԷՅԴ ՍԹԵՅՇՆ լաբորատոր ախտորոշիչ կենտրոնը միակն է տարածաշրջանում

Spread the love
ԷՅԴ ՍԹԵՅՇՆ լաբորատոր ախտորոշիչ կենտրոնը միակն է տարածաշրջանում

Իմունոլոգիական հետազոտությունները ֆանտաստիկայի եզրին են հասել: Լաբորատոր դիագնոստիկայի ասպարեզում Սյունիքը ևս 21-րդ դարի պահանջներին համընթաց է քայլում: Քաջարանում բացվել է արդիական սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն ՝ ոլորտի ամենավերջին պահանջներին համապատասխան: Ավտոմատ համակարգը ամեն ինչ կատարում է մարդու փոխարեն, իսկ հետազոտության արդյունքներն էլ թղթի վրա է տպում:
Գործնականում ժամանակակից, նորարական տեխնոլոգիաների կիրառումը մասնագետները մեծ ձեռքբերում են համարում: Բժիշկները գնահատել են սարքավորումների հարմարավետությունը՝ բացի արագությունից այն հնարավորություն է տալիս, այնպիսի հետազոտություններ կատարել, որոնց մասին նախկինում երազել են միայն: Հորմոններ, ուռուցքային մարկերներ,օնկոմարկերներ, ինֆեկցիաներ այս և մի շարք այլ հետազոտություններ կատարվեւմ են ԷՅԴ ՍԹԵՅՇՆ կենտրոնում:

Ճշգրիտ ախտորոշումը հաջող բուժման երաշխիքն է: Սյունեցիները այլևս ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք այս կամ այն հետազոտությունը անցենելու համար: Հենց տեղում հնարավորություն է ստեղծվել ,արագ ու ճշգրիտ ախտորոշում կատարել :Այրան նմուշ վերցնելուց սկսած, որն ի դեպ այստեղ հատուկ վագուտայներ կոչվող փորձանոթներով է կատարվում վակումային ձևովով՝ անցավ է :Բժիշկները փորձանթները գույներով են տարբերակում:

Տեխնիկայի մեկ այլ հրաշքն էլ այրունաբանական վերլուծիչն է: Բժշկի օգնական այս եզակի սարքավորումները բոլորն էլ գերմանական արտադրության Ռոշ Հիտաչի ֆիրմային են պատկանում: Կրկին ավտոմատ համակարգով աշխատող սարքը մեկ րոպեյում ,մեկ նմուշ կարող է չափել համակարգչի միջոցով ընդամենը տրվում է համապատասխան ծրագիրը:

Այցելուների համար ԷՅԴ ՍԹԵՅՇ -ն կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները: Անձնական տվյալների գրանցումից է սկսվում ողջ գործընթացը: Առանց հերթերի հիվանդները կարող են հետազոտվել ,իսկ օրվա 2-րդ կեսին էլ ստանալ պատասխանները: Հիվանդի մասին ամբողջ տեղեկատվությունը,հետազոտությունների պատասխաները թվայնացված է:

Կենտրոնում բացառիկ սարքավորումներ են, դրանք կիրառում ու որակյալ ծառայություններ են մատուցում հմուտ մասնագետները:Ի դեպ կլինիկական, բիոքիմիական հետազոտություններից բացի՝ այստեղ ուլտրաձայնային ախտորոշում էլ են կատարում:

ԷՅԴ ՍԹԵՅՇ-ի այցելուները նաև հնարավորություն ունեն ընտանեկան բժշկի հետ խորհրդակցելու:Մի խոսքով, ամեն ինչ հաշվարկված ու ծրագրված է տարածաշրջանում միակ ախտորոշիչ կենտրոնում ՝այնպես որ առողջությունը պահպանելը կարևոր է ,սակայն պակաս կարևոր չէ նաև ճիշտ ախտորոշումը:
ՆՄ