Զբաղվածության Սյունիքի մարզային կենտրոնը և Կապանի համար 10 դպրոցը նոր ղեկավարներ ունեն

Spread the love

Ամիսներ առաջ տարվա լավագույն ուսուցչուհի մրցույթին հայտ ներկայացրած մանկավարժ Արուս Ղազարյանը չէր ենթադրում անգամ,որ կարճ ժամանակ անց արդեն տնօրենի կարգավիճակում կշարունակի պայքարը: Կապանի համար տասը միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում հենց նա է նշանակվել՝ հարազատ կրթօջախի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին: «Սկզբում հուզմունք զգացի, սթափվելուց հետո միայն հասկացա՝ ինչքան մեծ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա»,- ասում է նորանշանակ տնօրենը:

 Զբաղվածության Սյունիքի  մարզային  կենտրոնը  և Կապանի  համար 10  դպրոցը   նոր  ղեկավարներ  ունեն

«Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո նախ լրագրության մեջ ինձ փորձեցի,-ասում է 16 տարվա փորձ ունեցող հայոց լեզվի և գրականության մասնագետը: Իսկ դպրոց ոտք դնելուց հետո միայն զգացի, որ գտել եմ իմ տեղը»:

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը ապրիլ-մայիս ամսիներին է ստացել: Իսկ մինչ այդ մասնակցել վերապատրաստման դասընթացներին: Ապա պաշտոնակատր նշանակվել: Դպրոցի աշխատակազմից միակ թեկնածուն էր : «Քանի որ ասումնական տարին ավարտվել է տնօրենի աշխատանքի ծանրությունը դեռ չեմ զգում,-ասում է Արուս Ղազարյանը: Այս օրերին ծանոթանում եմ պարտականություններիս, միևնույն ժամանակ չեմ դադարի դասավանդելուց: Գալիք ուսումնական տարում անելիքներ շատ ունեմ, կցանկանայի շենքը նորոգված տեսնել»,-դրանք կատարելու պատրաստակամությամբ նշում է նորանշանակ երիտասարդ տնօրենը:

«Բարի ու բեղմնավոր աշխատանք են մաղթել գործընկերներս,-ժպտալով ասում է Արուս Ղազարյանը: Կոլեկտիվը ողջունեց, իսկ նախկին տնօրենը խոստացավ օգնել»:
Ի դեպ տեղեկացնենք նաև : որ համար 10 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը՝ Արթուր Հակոբյանը կզաբեղցնի զբաղվածության Սյունիքի մարզային կենտրոնի ղեկավարի պաշտոնը:
Հերմինե Միքայելյան