Ամփոփվեցին մայիսին անցկացված զորավարժությունների արդյունքները

Spread the love
Ամփոփվեցին մայիսին անցկացված զորավարժությունների արդյունքները

Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ մայիսին անցկացված զորավարժությունների անփոփումը։ Թեև համապատասխան կառույցները, պատասխանատուները և հանրապետության ռազմական տեսուչը նախնական գնահատականներ են տվել, այնուամենայնիվ մենք էլ տեղին համարեցինք հայտնել մեր կարծիքն ու շնորհակալությունը, ասում է Կապանի քաղաքապետը։ Նրա խոսքով իրականում մեծ աշխատանքներ կատարվեցին, ներգրավված կողմերը պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։ Կարևորն այն է, որ գիտակցում ենք մեր բացթողումներն ու թերացումները։

Պատերազմ տեսած ժողովուրդ ենք, պետք է գիտակցենք խաղաղության գինը և պահպանենք այն։ Եթե խաղաղ ժամանակ չպատրաստվենք,խաղաղությունը երկար վայելել չենք կարող,- ասում է Կապանի զինկոմիսարը։

Ամփոփվեցին մայիսին անցկացված զորավարժությունների արդյունքները

Կառույցների մի շարք ներկայացուցիչներ նախապատրաստական և ընթացիկ աշխատանքների կազմակերպման ակտիվ մասնակցության համար քաղաքապետի և զինկոմիսարի կողմից արժանացան դրամական պարգևների և շնորհակալագրերի։

Ամփոփվեցին մայիսին անցկացված զորավարժությունների արդյունքները

Լիլիթ Գևորգյան