Մեկնարկեց նաև ֆիզիկայի միասնական քննությունը

Spread the love
Մեկնարկեց նաև ֆիզիկայի միասնական քննությունը

Մարզկենտրոնի թիվ 9 ավագ դպրոցի բակը դարձյալ մարդաշատ էր: Այս անգամ դիմորդներն ուժերն էին փորձում Ֆիզիկա առարկայից: 66 հայտատուներից 63 էին ներկայացել,- ասում է քննական կենտրոնի ղեկավարը: «Շատ հանգիստ քննությունա ընթանում, կարգապահ երեխաններ են։ Այսօրվա քննության հետ կապված ոչ մի խնդիր չի առաջացել»:

Մեկնարկեց նաև ֆիզիկայի միասնական քննությունը

Մինչ քննության ավարտը դրսում սպասողական վիճակում էին ծնողները, ովքեր փորձում էին էկրանից հետևել քննության ընթացքին: Երեխաներից շատ մենք ենք անհանգստանում, նախքան քննությունը փորձում խորհուրդներ տալ,- ասում էին ծնողները:

Մեկնարկեց նաև ֆիզիկայի միասնական քննությունը

Մեկնարկից մոտ մեկուկես ժամ անց քննասենյակից դուրս եկավ առաջին դիմորդը: Նրան շրջապատած ծնողներից յուրաքանչյուրը փորձում էր ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը:

Մեկնարկեց նաև ֆիզիկայի միասնական քննությունը

«Ինձ համար հեշտ էր, նորմալ գնահատականի ակնկալիք ունեմ; Քննությունը նորմալ էր ընթանում, վերջին խնդիրներն եմ դժվարացել: Ընթացքը շատ լավ էր, Բ մակարդակից էր բարդերը, բայց դե դրական շեմը կանցնեմ էլի: Բոլորը գրել եմ խնդիրների մեջ եմ դժվարացել, մասնագետի մոտ չեմ պարապել, ինքնուրույն եմ փորձել պարապել։»,- ասում էին դիմորդները։

Քննություն հանձնողներից յուրաքանչյուրը բարձր միավորի ակնկալիք ունի: Վերջնական արդյունքները հայտնի կլինեն քննությունից 5 օր անց։

Լիլիթ Գևորգյան