Թիվ 38 ընտրատարածքում տեղի ունեցան հերթական ընտրությունները

Spread the love
 Թիվ 38 ընտրատարածքում տեղի ունեցան հերթական ընտրությունները

Թիվ 38 ընտրատարածքում հունիսի 8-ին կայացան ՏԻՄ հերթական ընտրությունները։ Համայնքի ղեկավար էին ընտրում Օխտար և Աճանան գյուղական համայնքներում: 2 տարածաշրջաններում էլ առկա էր թեկնածուների մրցակցություն: Իրենց թեկնածությունն էին առաջադրել նաև գործող գյուղապետերը, ովքեր և նախնական արդյունքներով վերընտրվեցին:

Բողոքներ չլինելու դեպքում 5 օրյա ժամկետում կարձանագրվեն գյուղապետերի վերընտրվելը: Թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանի խոսքով ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, գրանցամատյաններում ոչ մի բողոքի գրառում չի կատարվել։

Լիլիթ Գևորգյան