Հրդեհ Կապանում.այրվել են գազի հաշվիչները

Spread the love
Հրդեհ  Կապանում.այրվել  են  գազի  հաշվիչները


Առաջին հայացքից փոքր, այնուամենայնիվ վտանգավոր հրդեհը Կապանի Թումանյան փողոցում
մարզի փրակարարական վարչության աշխատակիցներին դեպքի վայր էր հասցրել: Լուսամուտների ներքևի հատվածում բռնկված կրակը բարեբախտաբար մինչև բնակարաններ չտարածվեց ,փրկարարները արագ մարեցին : Այրվել էին շենքի դրսի հատվածում գտնվող գազի երկու հաշվիչները և լուսամուտներից մեկը որոշ չափով:

Դեպքի վայրում էին նաև քաղաքապետ Աշոտ Հայապետյանը, վթարային ծառայության աշխատակիցները: Շենքի բակում հավաքված բնակիչներին վախեցրել էր հատկապես այն ,որ կրակը գազի հաշվիչներն է այրել և պայթյունավտանգ էր: Մինչդեռ Սյունիքի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Արթուր Խաչատրյանը այս դեպքում պայթյունի վտանգը բցառում է:

Տուժած բնակարանների գազամատակարարումը առայժմ դադարեցվել է: Հաշվիչները պետք է ուղարկվեն ստուգաչափման ,-ասում է տնօրենը: Հրդեհի առաջացման պատճառները դեռևս ճշտվում են. կրակի անզգույշ օգտագործման հետևանքով է եղել,թե մեկ այլ: Դրանից հետո արդեն պարզ կլինի, թե ով պետք է հատուցի այրված հաշվիչների վնասները:Դրանք «Գազպրոմ-Արմենիա» ընեկերության սեփականությունն են ,ոչ թե բնակչի ,-ընդգծում է Արթուր Խաչատրյանը:

Թե ինչն էր կրակի բռնկման պատճառը պարզ կլինի օրեր անց: Արթուր Խաչատրյանի խոսքով հաշվիչների հետ կապված նման դեպքեր հազվադեպ են լինում: Վերջինը եղել էր մոտ 4 տարի առաջ:
Հերմինե Միքայելյան