Դաշնամուրային համերգ Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճում

Spread the love
Դաշնամուրային համերգ Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճում

Առաջին անգամ մայրաքաղաքից այսքան երկար ճանապարհ գալիս՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանողուհի Ադրինե Կարասեֆերյանը չէր սպասում, որ այդքան գեղեցիկ քաղաք կհասնի։ Հիացած է Կապանով ու կապանցիներով։ Երիտասարդ դաշնակահարուհին դեռ ոչ մի անգամ մարզերում համերգներ չի ունեցել, այսօրվա բեմելից մեծ ակնկալիքներ ուներ։

«Շատ տաք մարդիկ են կապանցիները և նույնպիսի հանդիսատես են, համոզված եմ. Հիացած եմ ձեր քաղաքով: Առաջին անգամվա համար շատ մեծ տպավորություններ ունեմ»,-նշեց դաշնակահարուհին:

Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկն այս օրերին պետական ավարտական քննությունների առիթով է Կապանում։ Կոնսերվատորիայի ռեկտորի հետ առիթն օգտագործել են և կազմակերպել երկու երաժշտական կրթօջախների ուսանողների համատեղ համերգը։

Դաշնամուրային երաժշտության սիրահարները վաղուց էին ամառային համերգների մեկնարկին սպասում։ Այսօր հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ վայելելու դասական ստեղծագործությունները, սակայն կրկին ցավով պետք է նշենք, որ նման երաժշտության ետևից քչերն են քայլում, այդ էին վկայում դահլիճում գերակշռող դատարկ նստարանները։ Ինչևէ, համերգը կայացավ և թեև, նվագացանկը հապճեպ էր կազմվել և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից չէին ընդգրկել, այնուամենայնիվ Սերգեյ Քեչեկը որոշեց նվիրել այն հայ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան տարեդարձին։

Մարգարիտա Մանուկյան
Լուսանկարը՝ www.nastol.com