Վահե Հակոբյանը Մեղրիում հանդիպեց գործարարների հետ

Spread the love

Վահե Հակոբյանը  Մեղրիում հանդիպեց  գործարարների  հետ

Մեղրու տարածաշրջան կատարած հերթական այցի ժամանակ մարզպետ Վահե Հակոբյանը նախ այցելեց ոսկու , արծաթի մշակմամբ զբաղվող « Ատ-մետալս» ՍՊԸ-ի տարածք: Հետաքրքրվեց արտադրական գործընթացով :
Ընկերության պատասխանատուները փուլ առ փուլ ներկայացրին գործընթացը, 1 օրում նախատեսում են 100-120 տոննա արտադրանք արդյունահանել:

Չինական հոսքագծով կառուցված արտադրամասը 60-ից ավելի աշխատող ունի: «Իսկ փորձարարականը դեռևս ընթացի մեջ է, որի կառուցումից հետո արտադրությունը բնականոն ընթացքով ոսկի և արծաթ կմշակի»,- վստահեցրին ընկերությունում:
Հաջորդը Մեղրու նախկին բժշկական կենտրոնն էր: Այն վաղուց արդեն չի գործում, ներսում դեռևս հնագույն սարքավորումներից նմուշներ են պահպանվելել: Քանի որ կառույցը իր նպատակին այլևս չի ծառայում, Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը առաջարկեց բնակելի դարձնել ու տրամադրել հատուկ կարիքավոր ընտանքիներին:

Մեղրու պահածոների գործարանը ևս ուշադրությունից դուրս չմնաց: «Այստեղ ամեն ինչ նորացվել ու թարմացվել է, նախկին հակասանիտարական վիճակից ոչինչ չի մնացել»,-վստահեցնում են գործարանում:
Վահե Հակոբյանը հետքրքրվեց պահածոյացվող մթերքիների պատրաստման տեխնոլոգիայով , սարքավորումներով: Ի՞նչքանով են դրանք նոր և հեշտացնում աշխատանքը:

Վահե Հակոբյանը  Մեղրիում հանդիպեց  գործարարների  հետ

Մեղրու պահածոների գործարանի շնորհիվ բնակչությունը տեղում է իրացնում իր արտադրանքը: Քաղցրահամ մրգերից պատրաստված պահածոները արտահանման շուկայում պահանջարկ ունեն՝ ԱՄՆ-ում , Եվրոպայում , հարևան Իրանում: Այդ է վկայում արտադրության ծավալների և տեսականու ընդլայնումը: «Եվրոպականը տեղականին զիջում է»,- հպարտությամբ նշում է մասնագետը:

Գործարանի հիմնախնդիրը , սակայն, աշխատուժի պակասն է . ընդամենը 3 տասնյակ մարդ:
Ձեռքները ծալած չեն նստել նաև գինու գործարանում: Այստեղ ամենատարբեր մրգերից չրեր են պատրաստվում :Եվ դա հարավկորեական նորագույն սարքավորումների շնորհիվ, որոնք ներկրվելու օրվանից րոպե անգամ չեն դադարել աշխատելուց:

Չրերի արտադրամասում հյուրերին մանրամասն ներկայացվեց գործընթացը. քանի աստճանում և ինչքան ժամանակում միրգը կերպարանափոխվում դառնում չիր:

Հակակարկտային կայանների կառուցաման հարցը ևս տեղացի արտադրողների ցավոտ խնդիրներից է:
«Մի անգամ կատակով ասեցին կարկուտը ջարդեց հակակարկտային կայանը»,- ասաց Վահե Հակոբյանը:Փորձը ցույց է տալիս, որ դրանք չեն արդարացնում: Այունամենայնիվ, կձորձենք խնդրին լուծում տալ:
Մարզպետի գլխավորած խումբը այցելեց նաև Մեղրու ԲԿ-ի և Ագարակի արվեստի դպրոցի շինհրապարակներ, որտեղ աշխատանքների մի մասն արդեն կատարվել է :

Հերմինե Միքայելյան