Ծառերին հիվանդ տերևենրից բացի ոչինչ չի մնացել

Spread the love

Ծառերին հիվանդ  տերևենրից  բացի  ոչինչ  չի  մնացել

Այս տարվա անժամանակ տեղումները սկզբում ձյան, հետո կարկուտի, իսկ այժմ էլ հորդառատ անձրևի տեսքով նաև Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի բերքն են վնասել: Եթե նախկինում տեղի բնակիչները տեղանքի ցածրադիր լինելու պատճառով ինչ-որ չափով ապահովագրվում էր կարկուտից , ապա այսօր արդեն դա էլ դեր չի խաղում: Աշոտ Արշակյանի այգին մտնելիս ոտքերդ մխրճվում են ցեխի մեջ, մինչդեռ ջրի ծորակները օրերով չեն օգտագործվում:

Անընդհատ տեղացող անձրևները կանաչ սոխին չեն թողնում գլուխ բաձրացնել:
Փխրեցված հողում խնամքով տնկված սածիլները չեն հասցնում ամուր արմատներ ձգել, իսկ ծառերի վրայի ծաղիկները կարկուտը թափել է: Անգամ թթենին ու տանձին չեն կարողացել դիմակայել կարկուտի հարվածներին:

Անձրևոտ եղանակը նպաստում է , որ տերևակերները շատանան: Սրսկած դեղը ծառերի վրա չի մնում, անձրևը դա էլ է քշում տանում:
Աշոտ Արշակյանը հույսը կորցրել է, թե այս տարի եկամուտ կունենա: 1000քմ վարելահողից ստացած բերքը հերիքում էր, որ ընտանիքը կերակրեր, վաճառեր : Եթե բնությունն էլ չի ուզում բարեկամություն անել, ուրեմն մի ելք է մնում:

Անձրևոտ եղանակը միայն խոտի աճի համար է բարենպաստ: Իսկ հիմա արդեն դա էլ է փչանում:
«Կովը ծախում եմ,որ խոտ առնեմ,-ասում է այգեպանը:Միայն թե չարչարանքն էլ արդեն չի օգնում: Ոչինչ էլ ձեռք չի տալիս: Եթե մեկ կապ կանաչին հարյուր դրամով հազիվ են վերցնեմ, դե էլ պատկերացրեք»,-վերջում ավելացրեց Սյունիք համայնքում բնակվող Աշոտ Արշակյանը:
Հերմինե Միքայելյան