«Քաունթերփարթ»-ի «Մեդիակրթություն» դասընթացը Կապանում

Spread the love
«Քաունթերփարթ»-ի «Մեդիակրթություն» դասընթացը Կապանում

«Մեդիակրթություն» ամենևէին էլ չի նշանակում մեդիա դաշտի և լրագրողական գիտելիքների փոխանցում։ Այս անվանման տակ Կապանի «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնում «Քաունթերփարթ»-ի անցկացրած կարողությունների դասընթացում Կապանի, Արծվանիկի և Մեղրու հանրային աշխատանքային խմբերի անդամները իմացան թե ինչ չափորոշիչներով և ինչ պետք է քաղել կատարված ծրագրերից, ինչպես ապահովվել հետադարձ կապը, ինչպես ունենալ էլեկտրոնային հաղորդակցություն և ճիշտ կողմնորոշվել մեդիա դաշտում։

«Ծրագրի նպատակն է բարձրացնել այս ոլորտի կարողությունները, ներկայացնել ոլորտում տեղի ունեցող առավելությունները, բացթողումները, խնդիրները և որի հիման վրա էլ ՀԱԽ-ի անդամները ավելի լավ կկարողանան աշխատել, ու զարգացնել այն ծրագրերը, որոնք իրականացնում են, –նշեց «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության համայնքային ռազմավարական զարգացման ավագ խորհրդական Վարուժան Ավանեսյանը:

Քննարկումների և խաղերի արդյունքում մասնակիցներն առավել կողմնորոշվեցին, թե ինչպես առհասարակ ճիշտ ձևակերպեն իրենց ծրագրերի նպատակը, ճիշտ տեսնեն իրենց առջև դրված խնդիրները։ Արծվանիկի համայնքային աշխատանքային խմբգի անդամ Մանուշակ Հովակիմյանի խոսքով «Քաունթերփարթ»-ի շնորհիվ գյուղում մեծ փոփոխություններ են եղել՝ ջրագիծն են կառուցել, գրադարանն ու ավագանու սենյակներն են կահավորել, համակարգչային կենտրոն ստեղծել և մշակույթի կենտրոնի դահլիճն է նորոգվել. այդպես դեռ կարելի էր շարունակել։ Նույն ոգևորությունն էլ տիկին Մանուշակը դասընթացից էր ստացել։

Բոլոր մասնակիցներն էլ հեռացան նոր գիտելիքներով և գաղափարներով։ Ժամանակն է նոր ծրագրերով մասնակցելու համայնքի զարգացման խթանմանը։

Մարգարիտա Մանուկյան