Քաունթերփարթ կազմակերպության ծրագրի ամփոփմանը ներկա էին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ներկայացուցիչները

Spread the love
Քաունթերփարթ կազմակերպության ծրագրի ամփոփմանը ներկա էին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ներկայացուցիչները

Քաունթերփարթ ինթերնեշնլ միջազգային կազմակերպությունը 2012 թվականից Հայաստանի տարբեր համայնքներում իրականցնում է «Քաղաքացիական հասարակություն և տեղական ինքնակառավարման աջակցության» ծրագիրը։ Կապանի քաղաքապետարանում կայացած մարզային համաժողովում, որին մասնակցում էին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի համայնքների ներկայացուցիչները, ամփոփ խոսվեց կատարված աշխատանքների և ակնկալիքների մասին։

Ինչպես ցանկացած համայքնում, Սիսիանը ևս բազմաթիվ խնդրներ ունի, որի լուծման համար համայնքը այդքան հնարավորություն չունի, պետական բյուջեով են նման հարցեր չեն լուծվում։ Քաունթերփարթ ինթերնեշնլ միջազգային կազմակերպության օգնությամբ մի շարք խնդիրների լուծում տրվեց,- ասում է Սիսիանի քաղաքապետարանի կազմակերպական բաժնի պետ Սլավիկ Դադաշյանը և ավելացնում, որ հետագա ծրագրերից ևս ակնկալիքներ ունեն։

Քաունթերփարթ կազմակերպության ծրագրի ամփոփմանը ներկա էին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ներկայացուցիչները

Գործընկեր 43 համայնքներում իրականցվել են կենսամակարդակը բարձացնող, համայնքի մշակութային կյանքին նպաստող բազմաթիվ ծրագրեր, նորոգվել են ենթակառուցվածքային հաստատություններ,- ասում է Քաունթերփարթ համայնքային զարգացման ծրագրի տնօրեն Հայստան Ստեփանյանը։ Նա ցավով է նշում, որ համայքներից շատերը կենտրոնանում են այսօրվա խնդիրների վրա և չեն մշակում երկարաժամկետ ռազմավարական պլան։

Ծրագրի շրջանակում Քաունթերփարթի, Ամերիկյան համալսարանի և Կապանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կապանի «Ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ում կստեղծվի էլեկտրոնային գրադարան։ Գրադարանավարների պատրաստվածությանը, համակարգչային տեխնոլոգիաներին տիրապետելու մակրադակին ծանոթանալու համար Կապանում էին Ամերիկյան համալսարանի մասնագետները։

Քաունթերփարթ կազմակերպության ծրագրի ամփոփմանը ներկա էին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ներկայացուցիչները

Ծրագրի ղեկավարները կարծում են, որ Էլեկտրոնային գրադարանի ստեղծումը կավելացնի ինքնակրթությամբ զբաղվողների թիվը, քանի որ այն հնարավորություն կտա կապվել աշխարհի լավագույն գրադարանների ցանցին։

Լիլիթ Գևորգյան