Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների սեփական թերթ ունենալու գաղափարը իրականություն դարձավ

Spread the love
Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների սեփական թերթ ունենալու գաղափարը իրականություն դարձավ

Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի համար օրը պատասխանատու էր։ Մի կողմից հետևում էին քննության ընթացքին, մյուս կողմից պատրաստվում դպրոցի թերթի շնորհանդեսին։ Սեփական թերթ ունենալու գաղափարը աշակարետներինն էր։

Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների սեփական թերթ ունենալու գաղափարը իրականություն դարձավ

Շատ աշխատանքներ էին կատարվում, որոնք չէին լուսաբանվում կամ իրենց տեղն էին գտնում այլ թերթերում,-ասում են կազմակերպիչները։ Դպրոցի տնօրինությունը լավ գիտակցելով, որ երեխաներն են մեր վաղվա օրվա ակտիվ քաղաքացիները, որոշեցին աշակերտական խորհրդի առաջարկությունը կյաքնի կոչել։

Դպրոցում ուշադրության կենտրոնում է ոչ միայն կրթությունը, այլև հայրենասիրական, ռազմական ու հոգևոր դաստիարակությունը։ Հենց սրանց հիման վրա էլ կազմվել են թերթի խորագրերը։ Դրանցից յուրաքանչյուրը իր մեջ բովանդակում է դպրոցի աշխատանքը, առօրյան, ձեռք բերած հաջողությունները։ Չնայած դեռ 2 համար է լույս տեսել, բայց արդյունքներն արդեն տեսանելի են,- ասում է դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը։ Նա նաև կարծում է, որ այս կերպ ծնողը առավել տեղեկացված կլինի դպրոցի և երեխայի գործունեությունից և տեսնելով հոդվածներն ու նկարները ավելի ոգևորված կլինի իր երեխայի ուսման հարցում։

Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների սեփական թերթ ունենալու գաղափարը իրականություն դարձավ

Թերթի տպագրությունը հովանավորել է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն, որի տնօրիությանը աշակերտական խորհուրդը և դպրոցի անձնակազմը իր խորհին շնորհակալությունը հայտնեց փոքրիկ հուշանվերով։

Լիլիթ Գևորգյան