Ո՞վ է ուզում երկար ապրել. պատասխանն այստեղ է

Spread the love
Ո՞վ  է  ուզում  երկար ապրել.  պատասխանն  այստեղ  է

Ծավի գեղատեսիլ բնության մի անկյունում կառուցված գողտրիկ մեկհարկանի տանն են ապրում 91-ամյա Վահագն Ներսիսյանը և
80-ամյա Ժենյա Ղադունցը: Մինչ ամուսիններին հանդիպելը կարծում էինք կտեսնենք աթոռին մշտապես նստած ու դժվար տեղաշարժվող տարեց զույգի : Բայց հակառակն էր:

Վահագ պապի տարիքը միայն փոքր -ինչ կռացած մեջքն էր մատնում, այդ իսկ պատճառով էլ նախ ճշտեցինք : «Ուրեմն լավ կյանք է ունեցել , դժավարություններ էլ քիչ է տեսել» ,- կմտածեք, բայց ինչպես մարդու արտաքինին նայելով տարիքի մասին գուշակություններ անելն է սխալ, այնպես էլ երկարակեցությունը՝ կյանքի որակի հետ կապելը :

7 զավակ ունի Վահագ պապը, 21 թոռ ու 16 ծոռ: Երիտասարդ տարիների, 2 ամուսնությունների մասին խոսելիս դեմքը պայծառանում է: Առանց կաշկանդվելու մանրակրկիտ ներկայացնում է իր ու Ժենյա տատի ամուսնության նախապատմությունը՝ անգամ կնոջ հոդորներին չլսելով:
Ժառանգների ու սեփական ձեռքերով աճեցրած ծառերի մասին խոսելիս Վահագ պապի աչքերը արցունքով են լցվում: Ասում է քաղաք գնալուց մեկ օր հազիվ է մնում: Տունը, այգին ու խնձորենիները կանչում են:

«Ծառերիցս մեկի վրա մի քանի տեսակի ու գույնի խնձոր է աճում»,- հպարտանում է տարեց այգեպանը:
Անբաժան ամուսինները միշտ միասին են, տանը , այգում , կարտոֆիլ մշակելիս: Ու կարծում են երկարակեցության գաղտնիքը ամուր ընտանիքն է:

Հերմինե Միքայելյան