Փոքրիկ հանդիսատեսների դատին հանձնվեց «Մկնիկ հարսնացուն»երաժշտական թատերախաղը

Spread the love
Փոքրիկ հանդիսատեսների դատին հանձնվեց "Մկնիկ հարսնացուն"երաժշտական թատերախաղը

Շարունակելով երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումները փոքրերին անակնկալ մատուցեցին հենց իրենց ընկերները: Արվեստի մանկական դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ սաները Կապանի պետթատրոնում հանդես եկան Ռոբերտ Պետրոսյանի «Մկնիկ հարսնացուն» երաժշտախաղ ներկայացմամբ:

Փոքրիկ հանդիսատեսների դատին հանձնվեց "Մկնիկ հարսնացուն"երաժշտական թատերախաղը

«Գնամ երկրե երկիր մանգամ, մի մարդ ճարեմ ամուսնանամ», սա էր փոքրիկ մկնիկի երազանքը։ Փեսացու փնտրելու ճանապարհին շատերին է հանդիպում և ի վերջո գտնում է իր ընտրյալին։ Փեսացու աքլորը մկնիկին խոստանում է, որ թագուհու պես կպահի ու ոչ մի կատվի մոտ չի թողնի։ Ուրախ լուրից էլ պարզ է դառնում, որ Մկստան – Աքլորաշեն արդեն խնամի են դարձել։

Փոքրիկ հանդիսատեսների դատին հանձնվեց "Մկնիկ հարսնացուն"երաժշտական թատերախաղը

Լեփ-լեցուն դահլիճը, փոքրերի անկեղծ ծիծաղը խոսում էր այն մասին, որ ներկայացումը իսկապես սպասված էր։ Տնօրեն Մարինա Նահապետյաննն էլ նշեց, որ սրանով Արվեստի մանկական դպրոցում ցանկանում են սկիզբ դնել թատերական բաժնի բացմանը և հույս ունեն, որ արդյունքները տեսանելի կլինեն։

Լիլիթ Գևորգյան