Էակներ, որոնց համար արժե ապրել

Spread the love
Էակներ, որոնց համար արժե ապրել

Աշխարհին խինդ ու ծիծաղ, ամսահման ուրախություն պարգևող հրաշքները փոքրիկներն են։ Անմեղություն ու մաքրություն խորհրդանշող այս էակներին նայելիս հասկանում ես, որ դեռ երկրագնդի վրա կա մի բան, որի համար արժե ապրել։ Եվ իզուր չէ, որ հենց ամռան առաջին օրն է նվիրված մանուկներին։ Ինչպես արևն է ջերմացնում մոլորակը, այնպես էլ երեխաներնն են կենարար շունչ ու իմաստ պարգևում մարդկանց։

Էակներ, որոնց համար արժե ապրել

Կապանի քաղաքապետարանի, Վորլդ Վիժնի և Մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառումները՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, վաղ առավոտվանից մարզկենտրոնի կենտրոնական հրապարակը և մանկական զբոսայգին վերածել էին յուրօրինակ մանկական աշխարհի։

Էակներ, որոնց համար արժե ապրել

Երկինք բաց թողնված եռագույն փուչիկների և օդապարիկների հետ բարձացան նաև մանուկների անկեղծ ցանկությունները։

Էակներ, որոնց համար արժե ապրել

Իսկ կավճանկարչության մրցույթում անսահման երևակայություն ունեցող փոքրիկները հնարավորություն ունեցան պատկերելու իրենց ցանկությունները։
Էակներ, որոնց համար արժե ապրել

Մինչ ոմանք նկարչությամբ էին զբաղված, մյուսները ուժերն էին չափում շաշկի և շախմատ խաղերում։ Մասնակիցները ուժեղ են,- ասում է փոքրիկ Գագիկը, բայց հաղթել կարողացա։
Էակներ, որոնց համար արժե ապրել

Փոքրիները նաև ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքներն ու սպորտային հմտությունները։

Էակներ, որոնց համար արժե ապրել

Մրցանակակիրները կազմակերպիչների կողմից արժանացան նվերների, իսկ ամառային շոգը մեղմելու համար մուլտֆիլմերի սիրելի հերոսները փոքրիկներին պաղպաղակ և հրուշակեղեն հյուրասիրեցին։ Տոնական միջացառումները եզրափակվեցին նախակրթարանների սաների համերգային ծրագրով։

Էակներ, որոնց համար արժե ապրել

Լիլիթ Գևորգյան