Լավ հարևանը բարեկամից էլ հարազատ է

Spread the love
Լավ հարևանը բարեկամից էլ հարազատ է

Հարևան ջան ճաշիս համար մի գդալ յուղ կտաս, չէի տեսել, որ վերջացել է: Երևի թե շատերիս է հայտի այս արտահայտությունը: Ասում են լավ հարևանը բարեկամից էլ հարազատ է: Հայերիս համար միմյանց հետ հարևանություն անելը, իրար օգնելը, վշտերով կիսվելը, միասին ուրախանալը դարերից է գալիս: Առավոտյան հարևաններով մի գավաթ սուրճ ընպելը, դեսից դենից բամբասելը շատերի համար է սովորություն դարձել:

Ցավոք սրտի 21-րդ դարում մոդայիկ է դարձել առանց հարևանություն անելու ապրելը: Հաճախ մեծ քաղաքներում կողք-կողքի ապրող մարդիկ անգամ չեն ճանաչում միմյանց կամ լավագույն դեպքում բարևում և անցնում են: Այս դժվարին պայմաններում պետք է մեջք մեջքի տալ ու իրար օգնելով ապրել, ասում է տիկին Լիդան և վրդովվում այն կատակից, որ ասում են . «Դարդերս քիչ էր, հարևանս էլ մեքենա շահեց»:
» Մի բան էլ ուրախանում եմ, որ տենց բան եմ լսում։ Ավելի լավ, միգուցե փողոցում տեսած ժամանակ մոտենա և տուն հասցնի»։

Ինչևիցե, այսքան հարևանասեր լինելով հանդերձ երևի թե քչերս գիտենք, որ աշխարհի շատ երկրներում մայիսի վերջին ուրբաթ օրը նշվում է որպես հարևաների համաեվրոպական օր:

Լիլիթ Գևորգյան