«Փակուղուց այն կողմ» ներկայացման պրեմիերան կայացավ

Spread the love
"Փակուղուց այն կողմ" ներկայացման պրեմիերան կայացավ

Արցախյան պատերազմից հետո սահմանային շատ գյուղեր դատարկվեցին: Արյունով պաշտպանած գյուղերը և դժվարությամբ ձեռք բերած հողերը օր օրի քանդվեցին ու ամայացան: Աշխատանքի ու լավ օրվա կարոտ գյուղացին հույսը կտրած բռնեց օտարության ճամփան: Այս ցավոտ խնդիրը այսօր էլ է արդիական: Այդ խնդիրը հուզում է նաև սյունեցուն և դա է պատճառը, որ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանը բեմադրեց Սամվել Խալաթյանի «Փակուղուց այն կողմ» պիեսը:

"Փակուղուց այն կողմ" ներկայացման պրեմիերան կայացավ

Գյուղական ուսուցչուհու կերպարը մարմնավորող Նատալյա Բաղդասարյանը ասում է, որ իրեն հոգեհարազատ է ընկեր Արուսի կերպարը: Նա կարծում է, որ հիմա էլ կան ընկեր արուսներ, ովքեր չնայած դպրոցի անմխթար պայմաններին և հատուկենտ աշակերտին՝ պայքարում են մինչև վերջ և չեն կորցնում լավատեսությունը։

Ազատամարտիկ Ռազմիկ Բաղդասարյանը, ով հաշմանդամ էր դարձել պատերազմից հետո, անտեսված լինելով բոլորի կողմից, ափսոսում է, որ չի զոհվել ընկերների հետ:

Գյուղացիները վրդովվում են, երբ ուզում են առանց այն էլ դատարկված գյուղից հարս տանել: Էս հողին մեր արյունն ու քրտինքն է խառնված, ոնց թողնենք, որ գյուղը դատարկվի, ասում էին գյուղացիները։

"Փակուղուց այն կողմ" ներկայացման պրեմիերան կայացավ

Հանդիսատեսների երկարատև ծափահարությունները վկայեցինի, որ պրեմիերան կայացել է:

Լիլիթ Գևորգյան