Վրաերթ Կապանում, տուժողը 4-ամյա տղա է

Spread the love
Վրաերթ  Կապանում,  տուժողը 4-ամյա տղա է

Մայիսի 28-ին ժամը 19:30 Վազ «21-06» մեքնեյաի վարորդը Կապանի
Հ.Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի , ապա իր մեքենայով տեղափոխել Կապանի ԲԿ, ինքնակամ ներկայացել ոստիկանության Կապանի բաժին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից:

Փոքրիկի մոր՝ Ռուզաննա Իսայանի խոսքով երեխան բակում խաղալիս է եղել հորեղբոր հսկաղության տակ, սակայն բաց թողնելով նրա ձեռքը վազել է փողոցի բանուկ հատվածը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել դեպքը : Վնասվածքաբան Ասատուր Ասատրյանը ներկա պահին երեխայի վիճակը կայուն է գնահատում:

Փոքրիկի միակ ցանկությունը շուտ ապաքիվել ու տուն վերադռնալն է :
Հերմինե Միքայելյան