Սեպտեմբերին թիվ 2 ավագ դպրոցը պատրաստ կլինի

Spread the love

Սեպտեմբերին   թիվ 2 ավագ  դպրոցը  պատրաստ  կլինի

2011թ-ից մեկնարկած Կապանի համար 2 ավագ դպրոցի կառուցումը մինչև գալիք ուսումնական տարին կավարտվի: 600 աշակերտի համար նախատեսված շենքի կառուցման վերջնաժամկետը 2014-ի հոկտեմբերն էր, իսկ վարպետները մտադիր են դպրոցականներին նոր ուսումնական տարում հաճելի անկանկալ մատուցել: Այս օրերին 3 հարկանի շենքի ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում.: Ոչ եղանակային պայմանները ու ոչ տոները Սիսիանի « Նոր բակ նորոգշին» ԲԲԸ-ի աշխատաիցներին գործից չեն կտրում , իրենք են ասում խոստացել են՝ պիտի ավարտեն.:

Շենքը կառուցվել է հղկված տուփ քարից, որը Արթիկից է բերվել: Ստորգետնյա ջեռուցման աշխատանքները ևս մոտ օրերս ամբողջությամբ կավարտվեն, շենքի ներսում գտնվելն արդեն իսկ հաճույք է պատճատում՝ ամբողջը վառ ու տաք գույներով է ներկված : Մի խումբը աշխատում է արագ ավարտին հասցնել ճաշարանը իր խոհանոցով,իսկ մյուսը միջոցառումների համար նախատեսված դահլիճը:

Մուտքի մոտ թեքահարթակ է կառուցվել, բակը կբարեկարգվի, զուգահեռաբար շենքի հետնամասում նախկին մարզադաշտի վերականգնման աշխատանքներն են ընթանում: Եթե սկզբում շինարարները մի քանի տասնյակ էին՝ Սիսիանից ու Կապանից, ապա այժմ ադրեն 10-15 հոգի են մնացել: Դպրոցի կառուցման պատվիրատուն քաղաքաշինության նախարարությունն է:
Հերմինե Միքայելյան