Կապանցի մարզիկները գրանցեցին հերթական հաղթանակը

Spread the love
Կապանցի մարզիկները գրանցեցին հերթական հաղթանակը

Մայիսի 24-25-ը Երևանում կայացած Պանկրասի մարտարվեստների ասոցիացիայի Սեմի կոնտակտի բաց առաջնությանը մասնակցած կապանցի մարզիկները հարուստ ավարով վերադարձան: 8 մասնակիցներից 5-ը արժանացան ոսկե, 3-ը բրոնզե մեդալների:

Կապանցի մարզիկները գրանցեցին հերթական հաղթանակը

Ի տարբերություն քիք բոքսինգի այլ ճյուղերի Սեմի կոնտակտում հաղթողները որոշվում են միավորների առավելությամբ։ Սա այն մարզաձևերից է, որ ճարպկություն է պահանջում, պետք է հասցնես ու առաջինը դու հարվածես,- ասում է մարզիչը: Նրա խոսքով նման մրցումերին մասնակցելը նպաստում է ավելի լավ արդյունքների հասնելուն:

Կապանցի մարզիկները գրանցեցին հերթական հաղթանակը

Տարբեր տարիքային և քաշային կարգերում իրենց ուժերը չափած մարզիկները չթերագնահատելով մրցակցի ուժերը նշեցին, որ նրանք ևս պայքարեցին մինչև վերջ: Մարզիկները նույնպես կարևորեցին նման մրցումներին մասնակցելը:
Թիմը պատրաստվում է մասնակցելու Երևանում կայանալիք մրցաշարին: Դրանից հետո կձևավորվի հավաքական, որը ուժերը կչափի Վրաստանում:

Լիլիթ Գևորգյան