Կենգուրու-2014-ի մասնակիցները ստացան իրենց մրցանակները

Spread the love
Կենգուրու-2014-ի մասնակիցները ստացան իրենց մրցանակները

Ամփոփվեցին Կենգուրու միջազգային մաթեմատիկական ամենամյա մրցույթի արդյունքները։ Ամբողջ աշխարհում միաժամանակ անցկացվող մրցույթին այս տարի Հայաստանում մասնակցել են 3-12-րդ դասարանների 43827 աշակերտներ։ Հայասատանում Կենգուրուի կազմակերպումը իրականացնում է բացառապես «Այբ» կրթական հիմնադրամը։ Կազմակերպիչների խոսքով ավելացել է ինչպես մասնակիցների, այպես էլ «լավագույնի» շեմը հաղթահարած երեխաների քանակը։

Այս տարի հաղթողները 8-ն էին։ Նրանցից բացի պատվոգրերի ու խրախուսական մրցանակների արժանացան լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները։ Կազմակերպիչները անձամբ հանդիպեցին մրցանակակիրներին և թիվ 1 հիմնական դպրոցում հանձնեցին նվերները։

Առաջին տարին չէ, որ մասնակցում ենք մրցույթին,- ասում էին աշակերտներից շատերը։ Կային նաև բարդ առաջադրանքներ, բայց դրանից ավելի էինք ոգևորվում և փորձում հացթահարել։

Աշակերտների խոսքով անհամբեր սպասում են Կենգուրուի հաջորդ մրցույթին։

Լիլիթ Գևորգյան