Դժբախտ պատահար Դանդիում

Spread the love
Դժբախտ  պատահար Դանդիում


Մայիսի 27-ին ժամը 10-ի սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել Դանդի Փրիշս Մեթալս Կապանի Շահումյան հանքի հարավային տարածքում՝ աշխատողի մահվան ելքով:

Ընկերությունը ցավակցություն է հայտնում գործընկերոջ ընտանիքին և հարզատներին: Ինչպես մեզ հայտնեց արհմիության նախագահ Արսեն Հայրապետյանը՝ ըստ նախնական տվյալների դեռևս չպարզաբանված հանգամանքներում քարը ընկել է 35-ամյա հորատող Խաչատուր Առաքելյանի գլխին: Նա ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա: Ստեղծվել է հանձնաժողով, որն էլ կպարզի, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել:
Հերմինե Միքայելյան