Առցանց դասախոսություն Կապանի բժիշկների համար

Spread the love

Առցանց  դասախոսություն  Կապանի  բժիշկների  համար

«ՎԵԲ կոնֆերանս տեսազանգ» այսպես է անվանել Ռոստելեկոմը նոր ծառայությունը, որը հնարավորություն է տալիս տեսազանգերը տեխնիակապես ապահովել մի քանի օգտատերերի միջև։ Այսպիսով գերժամանակակից տեխնալոգիաները թափանցեցին նաև Կապանի ԲԿ-ի պոլիկլինիկա. Ցավոք ոչ թե բժշկական նորագույն սարքավորումների տեսքով , այլ համացանցի միջոցով։

Այժմ արդեն այդքան էլ պարտադիր չէ մայրաքաղաքից հասնել մարզկենտրոն ու տեղի բժիկների հետ փորձի փոխանակման սեմինարներ անցկացնել։ Համահայկական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված նախագիծը նպատակ ունի զարգացնելու լայն ճանաչում ստացած հեռահար բժշկությունը։ Կապանում առաջին փորձն է արվում ու կարծես ստացվում է։ Կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի տնօրեն Ռուբեն Փանարջյանը գլխուղեղի խանգարումների, իշեմիկ կաթվածների բուժման մասին առցանց դասախոսություն է կարդում ։

Առցանց  դասախոսություն  Կապանի  բժիշկների  համար

Հեռահար կոնֆերանսի ընթացքում ցուցադրվեցին նաև կոմպյուտերային տոմոգրաֆիայի համար նախատեսված տարբեր սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են նյարդաբուժության ոլորտում։ « Ոչ միայն ցանկալի,այլ պարտադիր են բժշկական կենտրոններին» ,- ասում է մասնագետը։ Ճիշտ ժամանակին կբացահայտեն ու կախտորոշեն հիվանդությունը։ Կապանի ԲԿ-ի գլխավոր տնօրեն Սմբատ Օրբելյանը առաջինը մատնանշեց Կապանում նման սարքերի բացակյության փաստը։

Կազմակերպիչները վստահեցնում են, որ նախագիծը շարունակական կլինի և հետագայում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները մարզերից և մայրաքաղաքից հնարավորթյուն կունենան Գիտաբժշկական գրադարնի կողմից կազմակերպվելիք առցանց դասընթացներին։

Hermine Miqayelyan