Հերթական արագաչափը Կապանում

Spread the love

Հերթական  արագաչափը  Կապանում

Սյունիքում տեղադրված արագաչափերի թիվը ավելացավ ևս մեկով: Մարզկենտրոնում այսօր գործարկվեց երկրորդը: Այն տեղադրվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության միջպետական ճանապարհի Մ2 հատվածի 300-րդ կմ-ում: Իսկ ավելի կոնկրետ Կապանի Բաղաբերդ թաղամասում : Ճանապարհի այս հատվածը ընտրվել նույն սկզբունքով, ինչ նախորդի դեպքում էր. այս անգամ էլ հաշվի են առնվել բանուկ ու վտանգավոր հատվածները: Էքստրիմի սիրահարները հատկապես նման հատվածներում մոռանում են ոտքը վերցնել արագության ոտնակից: Արագաչափի տեղադրումը ոչ միայն կարգազանցներին տուգանելու , այլև սթափեցնելու միջոց է :

30-70մ հեռավորության վրա 70 կմժ –ը գերազանցելու դեպքում արագաչափը կարձանագրի խախտողի համարանիշը: Ապա փոստի միջոցով սահմանված տուգանքի չափը կուղարկվի տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը: Հիշեցնենք, որ նախորդը տեղադրվել էր մարտին օդանավակայանի տարածքում՝ գործարանային փողոցում։ Արագաչափերի սպասարկումը իրականացնում է «Էլիպս» անվտանգության սարքեր ընկերության Սյունիքի մասնաճյուղը:

Հերմինե Միքայելյան