Եկավ մի պահ, երբ հասկացա՝ ժամանակն է գործելու․Արծվիկ Հարությունյան

Spread the love
Եկավ մի պահ, երբ հասկացա՝ ժամանակն է գործելու․Արծվիկ Հարությունյան

«Այն ինչ մանկուց էի երազում, այսօր կարծես թե կարողանում եմ իրականություն դարձնել, միայն այն, որ մարդիկ ճանաչում են ինձ, երկրպագուներ ունեմ, հուշում է, որ ես երազանքս իրականացնելու ճանապարհին եմ», — ասում է ծնունդով կապանցի Արծվիկ Հարությունյանը։ Երգչուհին չնայած հարուստ ձայնային տվյալներին և այն շնորհին, որն անշուշտ բոլորին չէ տրվում, վերջերս է սկսել ակտիվորեն երաժշտական կարիերա ստեղծել։

Ամեն ինչ սկսվեց «Ռուսաստանի ձայնը» նախագծի մասնակցությունից։ Արծվիկը 10 տարեկանից Մոսկվայում է բնակվում և ասում է, մինչ այդ ինչով ասես, որ չեմ զբաղվել, բայց եկավ մի պահ, երբ հասկացա,-ժամանակն է գործելու։ Այս մտքերով էլ գնաց նախագիծ և որքան էլ հանդիսատեսի առջև ելույթ ունենալուց վախենում էր, այնպես փայլեց, որ միանգամից դարձավ Պելագեայի և հեռուստաշոուին հետևողների ֆավորիտը։

Նախագիծը մեծ դպրոց եղավ, ճիշտ է ամեն ինչ այնպես չէր, ինչպես Արծվիկն էր սպասում, բայց մեկ է, ինքը նախագծից վերցրեց միայն այն, ինչն իրեն պետք էր՝ փորձ, վտսահություն և պրոֆեսիոնալիզմ։

«Ինձ համար էդ էնպիսի դպրոց էր, ես պրոֆեսիոնալ չէի, ինձ համար դժվար էր այդ ամենը, հիմա արդեն կամաց-կամաց կարողանում եմ պրոֆեսիոնալիզմի աստիճաններով բարձրանալ»։

Այսօր Արծվիկի երաժշտական կյանքն առավել քան հագեցած է, մշտապես համերգների հրավերներ, Պելագեայի հետ շրջագայություններ, հարցազրույցներ, փորձեր․նաև հասցրել է երկու տեսահոլովակ նկարահանել։ Մշտապես ուրիշ արտիստների երգերը կատարելը կայացած երգչուհու համար չէ, Արծվիկը սեփական երգերի ալբոմն է պատրաստվում ձայնագրելու՝ անպայման ընդգրկելով նաև հայերեն երգեր։

Այս օրերին երգչուհին Կապան հանգստանալու էր եկել։ Հաճախ գալ չի կարողանում, բայց ամեն անգամ այցելելիս անտարբեր չէ քաղաքում կատարված փոփոխությունների հանդեպ։ Եկավ մի պահ, երբ հասկացա՝ ժամանակն է գործելու․Արծվիկ Հարությունյան

«Ես երբ վերջին անգամ եկել է, մի քիչ ուրիշ ձևի էր, իմ դպրոցը, եկեղեցին, այս պուրակը, ամեն ինչ շատ սիրուն սարքել են, было бы так и дальше, ես շատ ուրախ եմ»։

Հայաստանը շատ է սիրում, ասում է այստեղ նույնիսկ անծանոթներն են հարազատ թվում, և՛ հայրենիքում և՛ Մոսկվայում միմիայն մեկ ուղղությամբ պետք է քայլի՝ դեպի երազանքը։

Մարգարիտա Մանուկյան