Մարզի փրկարարական վարչության աշխատակիցները արդեն տիրապետում և ուսումնավարժանքներում օգտագործում են շվեցարական սարքավորումները

Spread the love
Մարզի փրկարարական վարչության աշխատակիցները արդեն տիրապետում և ուսումնավարժանքներում օգտագործում են շվեցարական սարքավորումները

Մոտ 3 ամիս առաջ էր, երբ մարզի փրկարարական վարչության աշխատակիցները սովորում էին շվեցարական սարքավորումներից օգտվելու կանոնները։ Այսօր արդեն ձեռք բերած գիտելիքների շնորհիվ ոչ միայն տիրապետում, այլև ուսումնավարժություններում ինքնուրույն օգտագործում են նորագույն սարքավորումները։

Աշխատանքներն ընթանում էին հերթափոխով, 2 տեղամասում։ Վայրերից մեկում թիմը ստեղծել էր վրանային քաղաք, իսկ մյուսում իրականցվում էին բուն գործողությունները։ Փլուզված շենքում որոնումներ և փրկարարական տարբեր մեթոդներով աշխատանքներ. այս ուսումնավարժություններում սա էր աշխատակիցները խնդիրը։

Մարզի փրկարարական վարչության աշխատակիցները արդեն տիրապետում և ուսումնավարժանքներում օգտագործում են շվեցարական սարքավորումները

Շվեցարական զարգացման գործակալության և ԱԻ աջակցությամբ ձևավորված այս խմբի գլխավոր նպատակն է կատարելագործել Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմի կարողությունները և հնարավորությունները։

Թիմը հագեցած է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով։ Հունիս- հուլիս ամիսներին էլ կանցկացվի ներքին որակավորման քննություն։ Լավ արդյունքների դեպքում արդեն կարող ենք ասել, որ Սյունիքում ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող թիմ, ասում է ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը։ Խմբում ընդգրկված են նաև մարզի բուժաշխատողները։

Լիլիթ Գևորգյան