Այս անգամ աշակերտների մրցակիցները ոստիկաններն են

Spread the love
Այս անգամ աշակերտների մրցակիցները ոստիկաններն են

«Դեպի իրավական հասարակություն» ծրագրի շրջանակներում Կապանի մանկական կենտրոնը PH International միջազգային կազմակերպության հովանավրությամբ իրականցնում է տարբեր միջոցառումներ։ Ծրագրի ավարտին Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում կազմակերպվել էր սպորտլանդիա։ Աշակերտների մրցակիցը այս անգամ ոստիկանության աշխատակիցներն էին։ Նախաձեռնողները կարևորեցին նման միջոցառումների անցկացումը։ Այդ կերպ ամրապնդվում է ոստիկանության հետ կապը, նշեցին նրանք։

Դպրոցական և ոստիկանական համազգեստին փոխարինած մարզահագուստը մասնակիցներին ստիպում էր անզիջում պայքարել հաղթանակի համար։ Հալիձոր և Բաղաբերդ թիմերը ներկայացնող մարզիկները ուժերը չափեցին 8 մրցաձևերից՝ էստաֆետա փայտիկներով, գնդակի վարում, ցատկ պարաններով, պարկերի միջոցով և այլ։ Եղան ինչպես հաջողություններ, այնպես էլ ձախողումներ, սակայն մասնակիցները չհուսահատվեցին և պայքարը շարունակեցին մինչև վերջ։ Ժյուրիի անդամներն էլ իրենց հերթին փորձում էին անաչառ լինել։

Այս անգամ աշակերտների մրցակիցները ոստիկաններն են

3 միավորի տարբերությամբ հաղթեց ոստիկանների թիմը։ Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին փոքրիկ նվերներով։

Լիլիթ Գևորգյան