«Արդեն մեծ ենք ու մտնում ենք նոր կյանք»

Spread the love

"Արդեն մեծ  ենք   ու  մտնում  ենք   նոր  կյանք"

Այս օրերին Կապանի ավագ դպրոցներում շրջանավարտներին դժվար է գտնել սեղանների մոտ նստած . դասագրքերով լի պայուսակներին ու դասմատայններին նրանք արդեն հրաժեշտ են տվել , վերջին զանգի միջոցռաման փորձեր են անում, խոսում ավարտական ու բուհական քննություննրիեց. մի տեսակ սպասումի մթնոլորտ է տիրում։
«Արդեն մեծ ենք ու մտնում ենք նոր կյանք. Վերջին զանգից առաջ առավել հաճախակի լսվող խոսքեր են» :

Մեծանալ շտապող դպրոցականներից շատերը այս օրերին կարծես փորձում են մի քանի ժամվա ընթացքում ապացուցել, որ իրենք արդեն հասուն մարդիկ են: Աղջիկները դա արտահայտում են բարձրակրունկ ու շքեղ երեկոյան զգեստներով, իսկ տղաները՝ ավտոմեքենայի ղեկը կառավարելով։ Օրվա հերոսները իրենց ցուցադրական ելույթները սկսում են հենց առավոտից՝ դպրոց գալով տոնական շորերով ու զարդարված մեքենայով , չնայած ամեն տարի ոստիկանության աշխատակիցների կողմից նախօրոք է զգուշացվում արկածախնդիր արարքներից զերծ մնալու և անչափահասներին մեքենա չվստահելու մասին։ Այս տարի էլ բացառություն չէ։

Իսկ ի՞նչ են մտածում շրջանավարտները. հարցման մասնակիցների մեծ մասը կարծում է , որ անցել են մեքենա վարելով զարմացնելու ժամանակները, իսկ աղջիկներն էլ ընգծում ՝ նման քայլերը իրենց չեն գայթակղում։

"Արդեն մեծ  ենք   ու  մտնում  ենք   նոր  կյանք"

Համար 9 ավագ դպրոցում բացի տարեվերջյան հոգսերից , զբաղված էին նաև մարզադաշտում նոր երկաթե ձողերի տեղադրմամբ։ Տնօրենը աշխատանքների սկզբնական փուլը հիշարժան համարեց:

"Արդեն մեծ  ենք   ու  մտնում  ենք   նոր  կյանք"

Նոր տեղադրված ձողերի ամրությունը ստուգելու համար սպորտի սիրահարները տեղում ցուցադրեցին մի քանի համարներ ։
Հերմինե Միքայելյան