Իսրայելի իշխանությունն ու ընդդիմությունը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Spread the love
Իսրայելի իշխանությունն ու ընդդիմությունը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին Իսրայելի Կնեսետի եւ կոալիցիայի, եւ ընդդիմության անդամները հարգել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը չնայած այն բանին, որ Իսրայելը ջանքեր է գործադրում Գազայի նավատորմի դեպքից հետո բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս մասին գրում է Հաարեցը:

«Մեզնից քանի՞սն է ծանոթ Հայկական հոլոքոսթին: Ինչու՞ ենք մենք անտարբեր, երբ Թուրքիան պատասխանատվություն չի ստանձնում: Ոչ մի երկիր չկանգնենց հայերի կողքին: Ոչ ոքի չէր հետաքրքրում Ռուանդայի ցեղասպանությունը»,- ասել Հաբայթ Հայեհուդի խմբակցության անդամ Այելեթ Շաքեդը:
«Կոչ եմ անում աջակցել հայ ժողովրդին: Մենք հայ-իսրայելական բարեկամության ասոցիացիա ենք հիմնել: Ես կոչ եմ անում Կնեսետի անդամներին, ովքեր ցանականում են համերաշխություն հայտնել, միանալ մեզ, նույնիսկ եթե կառավարությունը ձեւակերպման հարցում դժվարություններ ունի»,- ասել է Կադիմա կուսակցության անդամ Իսրայել Հասոնը:

«Թուրքիան կա եւ կմնա Իսրայելի դաշնակիցը: Թուրքիայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է ռազմավարական ու դիվանագիտկան տեսանկյունից: Սակայն այդ հանգամանքները չեն կարող արդարացնել այն, որ Կնեսետն անտեսում է մեկ այլ ժողովրդի ողբերգությունը»,- ասել է Կնեսետի նախկին խոսնակ, Լիքուդի անդամ Ռեուվեն Ռիվլինը:

«Թուրքիայի հետ հաշտեցումն Իսրայելի համար անհրաժեշտ գործընթաց է, սակայն դա չպետք է ազդի, որ չճանաչվի հայ ժողովրդի կոտորածը: Այնպես չէ, որ կամ պետք է հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ կամ էլ ճանաչենք ցեղասպանությունը: Մենք երկուսն էլ կարող ենք»,- նշել է Մերեցի անդամ Զահավա Գալոնը:

Կնեսետի անդամները նշել են, որ խորհրդարանում լայն քննարկումներ են սկսվելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով:

http://lragir.am