Հաստատվեց Հանրային խորհրդի կազմը և ընտրվեց նախագահ

Spread the love
Հաստատվեց Հանրային խորհրդի կազմը և ընտրվեց նախագահ

Շարունակելով Կապանի քաղաքապետին կից հանրային խորհրդի ստեղծման գործընթացը մասնակիցները այսօր քննարկեցին քաղաքական կուսակցությունների մասնակցության հարցը: Որոշվեց վերջիններիս ընդգրկել խորհրդում, բայց ոչ մշտական կազմում, ինչպես նաև նրանք չեն ունենա ձայնի իրավունք:

Մասնակիցները նաև քվեարկությամբ հաստատեցին խորհրդի կազմը: 21 անդամները ըտրեցին նախագահ: Նորընտիր ղեկավար Ռուդիկ Գրիգորյանը վաղ համարեց խոսել ծրագրերի մասին, բայց կառույցի ստեղծումը համարեց ևս մեկ միջոց, որ հասարակությունը իր մասնակցությունն ունենա համայնքի կառավարմանը:

Խորհրդի անդամները նաև որոշեցին հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերանայել և հաստատել կանոնադրության նախագիծը:

Լիլիթ Գևորգյան