Խոզի մսի չարաշահումը այսպիսի հետևանքներ կարող է թողնել

Spread the love
Խոզի  մսի չարաշահումը  այսպիսի  հետևանքներ  կարող է  թողնել


Խոզի մսի չարաշահումը այսպիսի հետևանքների կարող է հանգեցնել։ Այլապես ինչպես բացատրել կենդանուն վայել մարդկանց մեջ արմատավորված պահվածքը ՝ աղտոտել բնությունն ու այսքան անտարբեր լինել շրջակա միջավայրի նկատմամբ։ Վահանավանք տանող ճանապարհին ու հարակից տարածում չկա մի խոտ, ծաղիկ ու թուփ, որի մոտ սննդի մնացորդներ, շշեր և անգամ մանկական տակդիրներ չգտնվեն, մինչդեռ նախատեսված աղբարկղերը կերուխումի հատվածներից 50մ-ի վրա են գտնվում ու կիսով չափ էլ դատարկ ։ Ինչու հեռու գնալ, եթե կարելի է նստածդ տեղից պոլիէթիլենային շիշը միանգամից նետել մոտակա ձորը։ Հենց այս դեպքում է, որ կարելի է Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցներին հասկանալ ու չմեղադրել ։» Վահանավաքի աղբի դեմն առնելը անհնար է , կոնկրետ գրաֆիկով , շաբաթական 1 անգամ մեքենան աղբակետ է հասնում։ Բայց իդեալական մաքրություն անհնար է ապահովել, մարդկանց հոսքը շատ է։ Նախատեսվում է փակ աղբամաններ տեղադրել»,- ասում է Արամ Հովհաննիսյանը։

Խոզի  մսի չարաշահումը  այսպիսի  հետևանքներ  կարող է  թողնել

Ընդամենը 10 օր հետո ամառը կմտնի իր բնականոն հունի մեջ, մինչդեռ բնության գրկում, ինչպես իրենք են սիրում հաճախ ասել «մի կտոր հաց կտրողները», ամիս առաջ են սկսել տոնել ամառնամուտը։ Ուտելիքից մնացած թարմ մնացորդները հուշում են . այս տարի Վահանավանքի տարածքում կերուխումերը եղանակները տաքանալուն պես են սկսվել։ Մնում է ենթադրել, թե ինչ կլինի հունիս-օգոստոս ամիսներին։

Խոզի  մսի չարաշահումը  այսպիսի  հետևանքներ  կարող է  թողնել

Ի դեպ, նրանք, ովքեր գինովցած ու բարձր տրամադրությամբ հեռանում են՝ իրենց հետևում թողնելով անձեռոցիկներ ու մեկանգամյա օգտագործման ամանեղեն, հաջորդ անգամ գալիս ու զարմանում են՝ տեսնելով կուտակված աղբը, դեռ մի բան էլ ավելին՝ վատաբանում՝ չհիշելով իրենց արարքը։
Առաջին անգամ Կապան այցելողներին անմիջապես ուզում ես տանել ու ցույց տալ 10-րդ դարի պատմություն ունեցող Վահանավանքը և ավելի ուշ կառուցված մեծ եկեղեցին, հպարտանալ Սյունիքի ժառանգությունով, սակայն հենց հիշում ես , թե ինչ տեսարանի ականատեսը պետք է լինի հյուրդ, փորձում ես էքսկուրսիադ թողնել մեկ ուրիշ օրվան ։
Հերմինե Միքայելյան