Վթար Հունան Ավետիսյան և Բաղաբերդ թաղամասերում

Spread the love
Վթար Հունան Ավետիսյան և Բաղաբերդ թաղամասերում

Արդեն մի քանի ամիս է քաղաքի տարբեր թաղամասերում սկսվել է խմելու ջրի հնամաշ խողովակաշարերը նորերով փոխարինելու գործընթացը։ Սակայն նախքան շահագործման հանձնելը հնարավոր չի լինում խուսափել վթարներից։ Առավոտվանից Հայջրմուղկոյուղի «Կապան» տեղամասի աշխատակիցները փորձում էին վերացնել մայիսի 16-ին Հունան Ավետիսյան և Բաղաբերդ թաղամասերում տեղի ունեցած վթարները։

Եթե Հունան Ավետիսյան փողոցում հնարավոր եղավ դիմել տեխնիկայի օգնությանը, ապա Բաղաբերդ թաղամասում ջրմուղագործները ստիպված էին ձեռքով աշխատել։ Անցկացված ջրագծի վրա խաղահրապարակ է կառուցված։ Սա բացասականի հետ ունի իր դրական կողմը. ասֆալտ անելու կարիք չկա, սակայն կան հատվածներ, որտեղ ասֆալտապատման անհրաժեշտությունը անպայման զգացվելու է։

Վթար Հունան Ավետիսյան և Բաղաբերդ թաղամասերում

Պետի խոսքով ըստ ծրագրի ամբողջ քաղաքի խողովակաշարերը մինչև տարվա վերջ պետք է փոխվեն, ինչն էլ իր հերթին էապես կփոխի և՜ ջրամատակարարման ժամանակացույցը, և՜ որակը։

Լիլիթ Գևորգյան