Օլիմպիականները պարգևատրվեցին Սյունիքի մարզպետի անունից

Spread the love
Օլիմպիականները պարգևատրվեցին Սյունիքի մարզպետի անունից

«
Մարզային փուլում ունեցել եմ հաջողություններ աշխարհագրություն, կենսաբանություն և վայ մոռացա»,- հաջորդ առարկան քիմիան էր, որի օլիմպիադային մասնակցել էր Նազելին։ Կապանի համար 9 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհին ոչ թե անվանումը մոռացավ այլ շփոթվեց դրանք թվարկելիս` մի պարզ պատճառով մրցանակների հարուստ ավարով տուն է գնում, առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմները շալակած։ Ֆինանսական բյուջեն էլ փոքր թիվ չէ 45 հազար դրամ։
Դահլիճում հավաքվածները ևս դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողներ են։ Մարզպետարան են եկել երկար սպասված միջոցառմանը մասնակցելու համար։ Արդյունքները ամփոփված են, մրցանակային տեղերը բաշխված,սակայն, կրթական ոլորտի պատասխանատուներինմտատանջող հարցը բոլորովին այլ է եղել` երեխաներին խրախուսել նվերներով թե դրամական պարգևներով:

Օլիմպիականները պարգևատրվեցին Սյունիքի մարզպետի անունից

Մարզային փուլի արդյունքները այս տարի փոքր-ինչ ուշ ամփոփվեցին միտումնավոր։ Հանրապետականի հաջողություններին էին սպասում։ Նաիրա Ավանեսյանը թվերով ներկայացրեց աշակերտների ձեռքբերումները։ 42 մրցանակային տեղ,որից 22 առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներ են։ Չի բացառվում էր, որ Սյունիքը մյուս մարզերի մեջ առաջատարը լինի։ Դիպլոմերի ու դրամական խրախուսական մրցանակների հանձնում կրկին վստահվել էր Նորա Ասատրյանին` օլիմպիադայի պատասխանատու քարտուղարին:
Օլիմպիակաները նույնպես ոգևորված էին։ Գարի Դավթյանը ուսումնառության տարիներին հասցրել է օլիմպիական փորձ կուտակել, նույնիսկ Մոսկվայում մասնակցել է ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադային։
Ուսուցիչները հպարտ էին։ Օլիպիադայում աշակերտի ունեցած հաջողությունը, իհարկե, ուսուցչի վաստակի մասին է խոսում։ Համար 10 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Արուս Ղազարյանը շնորհավորելով երեխաներին ,մաղթեց ձեռք բերածով չսահմանափակվել և կրկնապատել հաջողությունները։
Օլիմպիադայի կազմակերպական բոլոր հարցերում իր անմիջական մասնակցությունն է ունեցել մարզպետ Վահե Հակոբյանը։ «Լեռնահայաստան» բարեգործական հիմնադրամ է հոգացել երեխաների տեղափոխման, գիշերակացի ինչպես նաև խրախուսական դրամական պարգևների բոլոր ծախսերը: